Вход
Կենցաղային գազի սարքերը կդառնան ավելի անվտանգ

Կենցաղային գազի սարքերը կդառնան ավելի անվտանգ

13.07.2020
ԵՏՀ Խորհուրդը  Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի մեջ է ընդգրկել «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները։

Դրա մեջ նախատեսվում է ներառել տարածքի ներսում օգտագործվող գազային սարքավորման մեջ չայրված գազի կուտակումը բացառող սարքի պարտադիր առկայության մասին նորմ։ Դա նվազեցնելու է ռիսկերը կենցաղում, կօգնի կանխարգելել արտակարգ իրավիճակները սննդի պատրաստման և տաքացման սարքերի, ջեռուցման և ջրատաքացուցիչ գազային ապարատների շահագործման ժամանակ։

Փոփոխությունների պատասխանատու մշակողի պարտականությունը դրվել է Ռուսաստանի Դաշնության վրա։ Փաստաթղթի ներպետական համաձայնեցումը նախատեսվել է 2021թվականի չորրորդ եռամսյակում։​