Вход
ԵԱՏՄ-ը և Վիետնամը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունը

ԵԱՏՄ-ը և Վիետնամը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունը

13.06.2019
Ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության հեռանկարները հունիսի 11-ին քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Վիետնամական բանկերի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Նգուեն Տոան Տխանգի գլխավորած պատվիրակությունը ԵՏՀ գլխավոր գրասենյակում։ Հանդիպմանը նաև մասնակցել են Հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան և ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը։

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրագործման շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունը։

Բացելով հանդիպումը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հանձնաժողովը կարևոր նշանակություն է հատկացնում ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև համագործակցությանը։ «Հենց Վիետնամը դարձավ առաջին երկիրը, որի հետ մենք ստորագրեցինք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Այն առաջին հերթին վերաբերում է ապրանքների առևտրին։ Համաձայնագիրն ապացուցել է իր արդյունավետությունը։ Առևտրատնտեսական հարաբերությունները մեր պետությունների միջև սկսեցին զարգանալ ավելի արագ տեմպերով։ Սակայն առկա է մեծ ներուժ համագործակցության խորացման համար։ Մասնավորապես՝ բանկային ոլորտում», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Համաձայնագրի գործելու արդեն առաջին տարում՝ 2017 թվականին ապրանքաշրջանառության աճը կազմել է 36% (5,9 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, Միության երկրներից Վիետնամ արտահանումն ավելացել է 40%-ով (1,6-ից մինչև 2,3 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ Վիետնամից ապրանքների ներմուծումը՝ 35%-ով (2,7-ից մինչև 3,7 մլրդ ԱՄՆ դոլար)։

Իր հերթին Վիետնամական կողմը հայտարարել է, որ ցանկանում է հասնել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների առավելագույն լավացմանը և քննարկել համագործակցության ընդլայնման համար բոլոր հնարավորությունները։

ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր ԺաԿսիլիկովը պատմել է 2025 թվականին ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի մասին, որի արդյունքում կապիտալի և ֆինանսական ծառայությունների ազատ տեղաշարժի արգելքները։ Նախատեսվում է, որ Ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգն ընդունվելու է արդեն այս տարի։

«Մենք աշխատում ենք Միության շուկայում կապիտալի տեղաշարժի նկատմամբ սահմանափակումների վերացման, միմյանց բորսաներ բրոքերների և դիլերների մուտքը թույլատրելու, արժեթղթերի առևտուրը թույլատրելու համար ընթացակարգի պարզեցման ուղղությամբ։ Ընդհանուր ֆինանսական շուկան թույլ կտա բարելավել, ավելի հասանելի դարձնել ֆինանսական ծառայությունները, էժանացնել դրանք սպառողների համար», – հայտնել է ԵՏՀ նախարարը։

ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինայի խոսքերով, ծառայությունների առևտրի ոլորտում առկա է հսկայական ներուժ։ Կոլեգիայի անդամն ընդգծել է, որ ներկայումս ակտիվ զարգանում է զբոսաշրջային ծառայությունների ոլորտը, սակայն ֆինանսական ծառայությունները, որոնք ընկած են ցանկացած տնտեսական գործարքի հիմքում, նույնպես անհրաժեշտ է զարգացնել։

«Մենք ելնում ենք նրանից, որ մեր հանդիպումը չի ավարտվի միայն ծանոթությամբ, այլ իսկապես, մեր կողմից այսօր ստեղծվելիք կապերի, մեր և մեր երկրների ունեցած լիազորությունների օգնությամբ, մենք կգտնենք ֆինանսական ծառայությունների ոլորտում համագործակցությունն ավելացնելու հնարավորություններ», – հայտարարել է Վերոնիկա Նիկիշինան։

Ռիսկերի կառավարման, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման դեմ պայքարի, բանկային գործառնությունների թվայնացման հարցերը կարող են դառնալ հետագա համագործակցության առարկա։ Կողմերը կքննարկեն համագործակցության ինտենսիվացման համար աշխատանքային խմբի ստեղծման հնարավորությունը։

Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերին։ Դրանում խոսվում է առաջին հերթին առևտրային տուրքերի փոխադարձ վերացման և ապրանքների առևտրի մասին։ Ծառայությունների արտաքին առևտրի և ներդրումների իրականացման կարգավորումը պատկանում է պատկանում է Միության երկրների ազգային իրավասությանը։