Вход
ԵՏՀ-ը ժամանակավորապես զրոյացրել է տուրքերը ալյումինե էլեկտրոլիզարարների համար հատակի զանգվածի նկատմամբ

ԵՏՀ-ը ժամանակավորապես զրոյացրել է տուրքերը ալյումինե էլեկտրոլիզարարների համար հատակի զանգվածի նկատմամբ

13_04_2021-3.jpg
13.04.2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ապրիլի 13-ին կայացած նիստին մեկ տարի ժամկետով 5-ից մինչև 0% նվազեցրել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը ալյումինե էլեկտրոլիզարարների ներպատման համար հատակի զանգվածի նկատմամբ։

Այդ ապրանքը կիրառվում է կարերը լցնելու համար և հանդիսանում է ալյումինի արտադրության ընթացքում էլեկտրոլիզարարների շահագործման ծախսանյութ։ Ալյումինի արտադրության անընդմեջությունն ապահովվում է հատակի զանգվածի պլանային փոխարինման հաշվին։

Հատակի զանգվածի պատրաստումը Եվրասիական տնտեսական միությունում ապահովում է ալյումինի արդյունաբերության ձեռնարկությունների պահանջմունքները 75-80%-ով։ Պակասող ծավալները կոմպենսացվում են արտասահմանյան մատակարարումներով՝ ներքին գները զգալիորեն գերազանցող գներով։ Հաշվի առնելով ԵԱՏՄ-ում ներկա պահին նոր ալյումինի գործարանների կառուցումը, արտասահմանյան հատակի զանգվածի գնումների ծավալը 2020 թվականին ավելացել է։

«Այդպիսով, ձեռնարկված մաքսասակագնային կարգավորման միջոցը ուղղված է լինելու ալյումինի արտադրության ծախսերի կրճատմանը և Միության պետությունների ալյումինի գործարանները կայուն արտադրական գործունեության համար անհրաժեշտ ծավալներով որակյալ արտադրանքով ապահովմանը։ Բացի այդ, որոշումը նպաստելու է ԵԱՏՄ երկրներում ալյումինի արդյունաբերական արտադրության զարգացմանը», – նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Տեղեկանք.

ԵՏՀ Կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N 161 որոշմանը համապատասխան, ալյումինե էլեկտրոլիզարարների ներպատման համար հատակի զանգվածի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը գործել է 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։