Вход
ԵԱՏՄ-ում COVID-19-ի հետ կապված ժամանակավորապես երկարաձգվել են ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները

ԵԱՏՄ-ում COVID-19-ի հետ կապված ժամանակավորապես երկարաձգվել են ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները

11.09.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը սեպտեմբերի 11-ին կայացած նիստին երկարաձգել է ֆիզիկական անձանց համար Եվրասիական տնտեսական միության տարածքում ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների ժամանակավոր գտնվելու ժամկետները, կապված COVID-19 համավարակի պահպանման և կորոնավիրուսային վարակի տարածման երկրորդ «ալիքի» առաջացման հնարավորության հետ։


Եվրասիական տնտեսական միության երկրները կողմ են հանդես եկել ԵՏՀ Խորհրդի այս տարվա ապրիլի 29-ի N 47 համապատասխան որոշման գործողության ժամկետի՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը երկարաձգելու մասին Բելառուսի Հանրապետության առաջարկին։

Այսպիսով, այն քաղաքացիները, որոնք ժամանակավոր ներմուծել են ավտոմեքենաներ և այլ տեխնիկա, մինչև հաջորդ տարվա մարտի 31-ն ազատվել են ԵԱՏՄ-ից դրանց հետադարձ արտահանելու պարտավորությունից և, հետևաբար, նրանց նկատմամբ չեն կիրառվի վարչական միջոցներ և նրանցից մաքսավճարներ չեն գանձվի։ 

Որոշումը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնք ժամանել են Կալինինգրադի մարզից  իրենց՝ արտոնյալ կարգով մաքսազերծված ավտոմեքենաներով և չեն կարող վերադառնալ տուն։

Բացի այդ, ԵՏՀ Խորհուրդը մինչև 2021 թվականի մարտի 31-ը կասեցրել է 18-ամսյա ժամկետի ընթացքը, երբ հնարավոր է, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները, որոնք ստացել են ԵԱՏՄ-ում մշտական բնակության վայր վերաբնակվող անձի, փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ, արտոնյալ կարգով, առանց մաքսավճարի, ԵԱՏՄ-ի մաքսային տարածք ներմուծեն իրենց անձնական գույքը։

Որոշումը տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը առաջացած կամ առաջացող դեպքերի վրա։

Որոշման ընդունման պատճառ է հանդիսացել ԵԱՏՄ-ում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցների ընդունման հետ կապված՝ քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման և պարտականությունների կատարման անհնարինությունը։​