Вход
Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ի համար կարևոր է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման և մաքսային ու իրավապահ մարմինների հետ հսկող (վերահսկող) մարմինների գործուն փոխգործակցության համակարգի ստեղծումը»

Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ի համար կարևոր է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման և մաքսային ու իրավապահ մարմինների հետ հսկող (վերահսկող) մարմինների գործուն փոխգործակցության համակարգի ստեղծումը»

11.07.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը թույլ չտալու, ինչպես նաև համապատասխանության գնահատման ոլորտում խախտումները կանխարգելելու համար, Միության երկրներում իրականացվում են պետական հսկողության (վերահսկողության) արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հսկող (վերահսկող), մաքսային, իրավապահ մարմինների և հավատարմագրման մարմինների փոխգործակցության ապահովման համակարգային միջոցներ։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Խրիստենկոն Միացյալ Ազգերի Կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ստանդարտացման ոլորտում քաղաքականության և նորմատիվային կարգավորման հարցերով համագործակցության գծով աշխատանքային խմբի (ՄԱԿ ԵՏՀ ԱԽ 6) շրջանակներում Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի (MARS Group) 17-րդ նիստին։ Աշխատանքային խմբի նիստն առաջին անգամ տեղի է ունեցել հուլիսի 8-ից 9-ը Մոսկվայում՝ ԵՏՀ գլխավոր գրասենյակում։

«Հսկողության արդյունավետ համակարգի ստեղծումն անհնար է առանց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման։ Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ստեղծման Միությունում իրականացվող փորձնական նախագիծը թույլ կտա լուծել մաքսային ու իրավապահ մարմինների հետ հսկող (վերահսկող) մարմինների փոխգործակցության գործուն մեխանիզմի ստեղծման հարցը», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Վիկտոր Նազարենկոն նիստի մասնակիցներին, այդ թվում Եվրոպական միության ներկայացուցիչներին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) համակարգի ստեղծման մասին։

«Ներկայումս Միությունում ստորագրման փուլում է գտնվում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագիրը, տեխնիկական թեստավորում է անցել վտանգավոր արտադրանքի բացահայտման ընդհանուր տեղեկատվական գործընթացը։ Ընդ որում այսօր մեզ համար ծայրահեղ կարևոր է հաշվի առնել ԵՄ երկրների փորձը՝ շուկայում այնպիսի արտադրանքի շրջանառությունը թույլ չտալու հարցում, որը չի համապատասխանում սահմանված անվտանգության պարտադիր պահանջներին և որը պոտենցիալ առումով կարող է սպառնալիք ներկայացնել մարդու կյանքի և առողջության համար», – տեղեկացրել է ԵՏՀ նախարարը։

Ինչպես ընդգծել է Վիկտոր Խրիստենկոն, տեխնիկական կարգավորման ոլորտում ԵՏՀ-ի նորմաստեղծ գործունեությունն իրականացվում է հաշվի առնելով Միության իրավունքի մեջ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների կատարման նկատմամբ հսկողության (վերահսկողության) ոլորտի համաշխարհային, այդ թվում նաև եվրոպական լավագույն փորձի իմպլեմենտացման նպատակահարմարությունը։

Հաշվի առնելով, որ Եվրոպական դատարանում մշակվել է «Շուկայի և արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության և 2004/42/ԵՄ Հրահանգում և (ԵՄ) N 765/2008 ու (ԵՄ) N 305/2011 Կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին» N 2019/1020 Կանոնակարգը, ԵՄ-ում այդ փաստաթղթի կիրառման փորձի վերլուծումը և ամփոփումը կծառայի կարգավորման այդ ոլորտում ԵՏՀ-ի և ՄԱԿ ԵՏՀ-ի մոտեցումների ներդաշնակեցմանը։

Նիստի մասնակիցները նախանշել ու քննարկել են տեխնիկական կանոնակարգերի պահանջների և համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության ոլորտում իրավական ակտերի, Միության անդամ պետություններում շուկայի վերահսկողության իրականացման սկզբունքների և մոտեցումների հետագա կատարելագործման հեռանկարները։ Սա կարևոր նշանակություն է ունենալու այդ տարածքներում երաշխավորված անվտանգ արտադրանքի արտադրման և շրջանառման հարցերի լուծման համար։