Вход
Կարինե Մինասյան. «Առանց արգելքների ԵԱՏՄ-ի միասնական շուկան հնարավոր է ձևավորել միայն թվային թափանցիկության վրա հիմնված ինքնակարգապահության միջոցով»

Կարինե Մինասյան. «Առանց արգելքների ԵԱՏՄ-ի միասնական շուկան հնարավոր է ձևավորել միայն թվային թափանցիկության վրա հիմնված ինքնակարգապահության միջոցով»

10.09.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների շուկաների միավորման հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 26-ին «Եվրասիական շաբաթ – 2019» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում։ «ԵԱՏՄ-ի ներքին շուկա. առասպելներ և իրողություն» պանելային քննարկմանը մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

ԵԱՏՄ-ի տարածքում ապրանքների, աշխատավորների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը պետք է լինի անարգել։ Սակայն շատ դեպքերում Միության անդամ պետությունները ներքին սահմաններին կիրառում են սահմանափակող միջոցներ, ինչը հակասում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմնարար սկզբունքներին։

ԵԱՏՄ-ի ներքին շուկայում ընթացիկ իրավիճակը վերլուծելու են՝ ելնելով վստահությունը, որպես խոչընդոտներից զուրկ ներքին շուկայի արդյունավետ աշխատանքի գործոն և Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի երաշխիք հանդիսանալու տեսանկյունից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և տնտեսական ինտեգրման համար պատասխանատու պետական իշխանության մարմինների, ինչպես նաև բիզնես համայնքի ներկայացուցիչները և փորձագետները նստաշրջանի ընթացքում կվերլուծեն ԵԱՏՄ-ի ներքին շուկայում առկա խոչընդոտները, կգնահատեն դրանց վերացման համար ԵՏՀ-ի ընթացիկ հնարավորությունները։ Մասնակիցները նաև կքննարկեն Միության ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա թվայնացման ազդեցությունը։

Քննարկվելիք թեմաներից մեկը՝ ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի պետական հսկողությունից «ազատ» լինելու աստիճանն է։ Դիտարկվելու են ներքին շուկայի գործունեության ապահովման ընթացքում Միության երկրների պրոֆիլային գերատեսչությունների միջև փոխադարձ վստահության հարցերը, ներքին շուկայում չորս «ազատությունների» ապահովման վրա թվայնացման ազդեցությունը, դրա հնարավորություններն ու ռիսկերը։

Նստաշրջանի կազմակերպիչն է հանդիսանալու ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով բլոկը։

«Համոզված եմ, որ առանց արգելքների, բացառումների և սահմանափակումների Միության ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկան հնարավոր է ձևավորել միայն բիզնեսի թվային վերափոխման և թվային թափանցիկության վրա հիմնված պետական հսկողության միջոցով, – ասում է Կարինե Մինասյանը։ – Այդպիսի փոփոխությունների արագությունն էլ երկար տարիներով կանխորոշելու է Եվրասիական միության մրցունակությունը։ Մեզ անհրաժեշտ է գլուխ հանել, թե ինչպես լուծել այդ խնդիրը «թվի» օգնությամբ»։

Քննարկմանը մասնակցելու հրավեր են ստացել նաև.

·                     Վարոս Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

·                     Ելենա Պերմինովան, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

·                     Ժանել Կուշուկովան, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար,

·                     Ալմազ Սազբակովը, Ղրղզստանի Հանրապետության կառավարության ԵԱՏՄ-ում գործերով հատուկ ներկայացուցիչ,

·                     Միխայիլ Բաբիչը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ,

·                     Օլեգ Պանկրատովը, Ղրղզստանի Հանրապետության նախագահի խորհրդական։

Հրավիրում ենք նստաշրջանին մասնակցել բոլորին, ում մասնագիտական շահերի ոլորտը կապված է անդրսահմանային առևտրի, ԵԱՏՄ-ի երկրներում աշխատանքի տեղավորման և զբաղվածության, ծառայությունների մատուցման և ֆինանսական գործունեության հետ։

Պանելային նստաշրջանի և ընդհանուր առմամբ Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ eurasianweek.com կայքում։

Տեղեկանք
«Եվրասիական շաբաթ» համաժողովը՝ ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ԵԱՏՄ-ի երկրների և Եվրասիական տնտեսական համաժողովի կողմից։ 2019 թվականին համաժողովը կայանալու է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում։ Միջոցառման օրակարգը կողմնորոշված է Միության մասին պայմանագրի հնգամյակի արդյունքների քննարկմանը։ «Եվրասիական շաբաթ»-ի ծրագիրը նախատեսում է երեք՝ ռազմավարական, գործընկերային, երիտասարդական ուղղություններով ավելի քան 20 հարթակի կազմակերպում։ Համաժողովին մասնակցելու է 2000-ից ավելի մարդ։

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «Եվրասիական շաբաթ»-ի
www.eurasianweek.com կայքում։