Вход
Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ընտրություններին հաղթանակ տանելու կապակցությամբ

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ընտրություններին հաղթանակ տանելու կապակցությամբ

10.08.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետության Նախագահի ընտրություններին հաղթանակ տանելու կապակցությամբ։

«Ձեր համոզիչ հաջողությունը վկայում է երկրում Ձեր ունեցած բարձր հեղինակության և բնակչության կողմից տածվող մեծ վստահության մասին», – ասվում է շնորհավորական հեռագրում։ –  «Համոզված եմ, որ միջազգային և պետական գործունեության Ձեր հսկայական փորձը, Ձեր քաղաքական և մարդկային իմաստունությունը դեռ երկար տարիների ընթացքում կապահովեն Բելառուսի և Եվրասիական տնտեսական միության հաջողակ զարգացումը»։ 

 ԵՏՀ Կոլեգիայի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին նաև մաղթել է  «քաջառողջություն, անսպառ էներգիա և նոր մասշտաբային նվաճումներ՝ ի շահ բելառուս և Եվրասիայի մյուս եղբայրական ժողովուրդների»։​