Вход
ԵԱՏՄ-ում կատարելագործվել է կարանտինային բուսասանիտարական հսկողության մեխանիզմը

ԵԱՏՄ-ում կատարելագործվել է կարանտինային բուսասանիտարական հսկողության մեխանիզմը

IMG_7485.jpg
10.07.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է փոփոխությունները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի վերաբերյալ հիմնադրույթում։


Դրանք թույլ կտան բարձրացնել կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունավետությունը և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Միության իրավունքին հետևող՝ շուկայի բարեխիղճ մասնակիցների գործունեության համար։


Հիմնադրույթը լրացվել է «հայտատու» և ենթակարանտինային արտադրանքի «ստացող» եզրույթներով։ Գործնականում դա թույլ կտա որոշել նշանակման վայրում ենթակարանտինային արտադրանքի ներկայացման համար պատասխանատուներին՝ այդ արտադրանքի ԵԱՏՄ-ի երկրների միջև տեղափոխման ժամանակ։