Вход
ԵԱՏՄ-ի սահմաններին խնդիրները լուծվելու են ավելի օպերատիվորեն

ԵԱՏՄ-ի սահմաններին խնդիրները լուծվելու են ավելի օպերատիվորեն

IMG_7466.jpg
10.07.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հուլիսի 10-ին կայացած նիստին կարգադրել է ստեղծել կոմիտե՝ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղափոխման հետ կապված վիճելի իրավիճակների վերացման համար։

Կոմիտեն ղեկավարելու է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Դրա մեջ ընդգրկվելու են Միության երկրների պետական իշխանության լիազորված մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև ԵՏՀ Կոլեգիայի անդամներ Օլեգ Պանկրատովը, Գեղամ Վարդանյանը, Տիմուր Ժակսիլիկովը, Վիկտոր Նազարենկոն, Անդրեյ Սլեպնյովը։ 

Կոմիտեն զբաղվելու է տարաձայնությունների, վիճելի իրավիճակների վերացման և ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի ազատության ապահովման «ճանապարհային քարտեզի» մշակմամբ։ Միության պետությունները դրա վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնելու են մինչև հուլիսի 27-ը։ 

Ենթադրվում է, որ «ճանապարհային քարտեզում» ներառվելու են քայլեր, որոնք ուղղված են անդամ պետությունների միջև փոխադրվող Միության ապրանքների նկատմամբ, այդ թվում ներքին սահմաններին հսկիչ միջոցառումների բացառմանը կամ նվազեցմանը, Միության արտաքին սահմանին իրականացված հսկիչ միջոցառումների հանդեպ փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը։ Բացի այդ, պլանում ընդգրկվելու են Միությունում ապրանքների շրջանառման թափանցիկության, հաշվառման և հսկողության ապահովման միջոցներ։ 

«Ճանապարհային քարտեզը» ներկայացվելու է ԵՏՀ Խորհրդի հաստատմանը։​