Вход
ԵՏՀ-ը և ԵԱԽ-ը պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին

ԵՏՀ-ը և ԵԱԽ-ը պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին

DSCN1066-1.jpg
10.07.2020
 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի եվրասիական խումբի (ԵԱԽ) համագործակցության ընդլայնումը քննարկել են ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը և Ռոսֆինմոնիթորինգի տնօրեն, ԵԱԽ նախագահ Յուրի Չիխանչինը։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղափոխման ազատությունը քաղաքացիների և կազմակերպությունների համար ակնհայտ օգուտից բացի, հսկողություն իրականացնող պետական մարմինների առաջ դնում է լրացուցիչ սպառնալիքներ, որոնք կապված են փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հետ։ Այդ հարցերի շուրջ Հանձնաժողովի աշխատանքը կօգնի բարձրացնել ամբողջ ֆինանսական համակարգի թափանցիկությունը, ինչպես նաև նվազեցնել առկա ռիսկերը ԵԱՏՄ առանձին երկրներում։

Հատկապես կարևոր է կանխիկ դրամական միջոցների անդրսահմանային տեղափոխումների մասին տեղեկատվության փոխանակում։

Տիմուր Ժակսիլիկովի խոսքերով, ԵԱՏՄ իրավունքում Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների տեղափոխման մասով փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդեցության հարցերը կարգավորվում են ուղղակիորեն։ Միևնույն ժամանակ ֆինանսական և այլ ոլորտներում Հանձնաժողովի կողմից մշակվող միջազգային պայմանագրերի նախագծերը պահանջում են լրամշակում և գնահատում՝ Փոխերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (ՖԱԹՖ) հանձնարարականներին համապատասխանության տեսակետից։

ԵՏՀ նախարարը շահագրգռվածություն է հայտնել ԵԱԽ-ի տեսակաբանական հետազոտություններին Հանձնաժողովի մասնագետների մասնակցության մեջ, որոնք ուղղված են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման տիպային սխեմաների, ինչպես նաև այդ ոլորտում ազգային համակարգերի պակասությունների ուսումնասիրությանը։

Տեղեկանք

Փոխերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (ՖԱԹՖ) ստեղծվել է 1989 թվականին «Մեծ յոթնյակի» երկրների որոշմամբ։ Դա հիմնական միջազգային ինստիտուտն է, որը զբաղվում է փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդեցության ոլորտում միջազգային ստանդարտների մշակմամբ և կիրարկմամբ (ներկայումս՝ 40 հիմնական և 9 հատուկ Հանձնարարական)։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին (2015 թվականի № 1617) համապատասխան ՖԱԹՖ-ի հանձնարարականները պարտադիր են ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից կատարման համար։ 

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի եվրասիական խումբի (ԵԱԽ)՝ ՖԱԹՖ-ի տեսակի տարածաշրջանային խումբ է, որի գործունեությունն ուղղված է տարածաշրջանի պետություններին եկամուտների լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդեցության պատշաճ իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման մեջ աջակցության ցուցաբերումը։ ԵԱԽ-ը, ՖԱԹՖ-ի մեթոդաբանության հիման վրա անցկացնում է այդ ոլորտում անդամ պետությունների ազգային համակարգերի փոխադարձ գնահատումներ, հետազոտում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման տեսակաբանությունները և իրագործում է անդամ պետություններին տեխնիկական աջակցության ցուցաբերման ծրագրեր։

ԵԱԽ-ին անդամակցում է ինը պետություն՝ Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հայաստանը մասնակցում է ԵԱԽ-ի գործունեությանը որպես դիտորդ։ ԵՏՀ-ը ստացել է ԵԱԽ-ում դիտորդի կարգավիճակը 2016 թվականին։