Вход
Ուժի մեջ են մտնում «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ են մտնում «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները

10.07.2020

 

Հուլիսի 11-ին ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի № 115 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները։

Տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները նախատեսում են 7-րդ և 19-րդ հոդվածների լրացում կենդանի ծագման չմշակված պարենային (սննդային) հումքին և դրա ստացման գործընթացներին ներկայացվող պահանջներով։ Մասնավորապես, սննդամթերքի արտադրության համար անհրաժեշտ՝ այդպիսի հումքը պետք է լինի մթերատու կենդանիներից ստացված և տեխնիկական կանոնակարգին համապատասխան անցկացվող անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով լինի ճանաչված պիտանի որպես սնունդ օգտագործման համար։

Ճշգրտվել են նաև սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների պարունակության թույլատրելի մակարդակների մասով սննդամթերքի անվտանգության առանձին ցուցանիշները և սննդի ակտիվ հավելումների կազմում օգտագործման համար արգելված բուսերի ցանկը։

Հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքին ներկայացվող պահանջների կիրառման «փաթեթային սկզբունքը», հացահատիկի և հատուկ սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի նկատմամբ պահանջները բերվել են սննդամթերքի առանձին տեսակների համար Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված համանման պահանջների հետ համապատասխանության։

Հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի մայիսի 26-ի № 69 որոշմամբ այդ փոփոխությունների նկատմամբ սահմանվել է անցումային շրջան։ Նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքի արտադրությունը և Միության մաքսային տարածում շրջանառումը նախկինում սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան։ Ընդ որում, մինչև տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելը արտադրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է պատրաստողի կողմից սահմանված՝ դրա պիտանիության ժամկետի ընթացքում։  ​