Вход
Միության տեխնիկական կանոնակարգը լրացվել է «վերականգնված կաթի» նկատմամբ պահանջներով

Միության տեխնիկական կանոնակարգը լրացվել է «վերականգնված կաթի» նկատմամբ պահանջներով

IMG_7479.jpg
10.07.2020

Փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։ Փաստաթուղթը լրացվել է սպառողական փաթեթվածքի մեջ բաժնեծրարված կաթնամթերքի կատեգորիայում ներառված՝ «վերականգնված կաթին» ներկայացվող պահանջներով։ Այսպիսով վերացվում է անորոշությունը դրա նույնականացման և անվտանգության ցուցանիշների առումով։


Մինչ այժմ վերականգնված կաթ արտադրողները, դրա համապատասխանության հաստատման և մակնշման ժամանակ, ստիպված էին «վերականգնված կաթի» փոխարեն օգտագործել սպառողի համար ոչ այնքան գրավիչ «կաթնային ըմպելիք» անվանումը։


Փոփոխությունները թույլ կտան վերականգնված կաթի բարեխիղճ արտադրողներին նույնականացնել, բաժնեծրարել սպառողական փաթեթվածքի մեջ և շրջանառել այն որպես «վերականգնված կաթ»։


ԵՏՀ Խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կայքում պաշտոնապես հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։


Տեղեկանք

«
Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին համապատասխան «վերականգնված կաթ» է հանդիսանում թանձրացրած, խտացված կամ չոր կաթնամթերքից և ջրից պատրաստված՝ սպառողական փաթեթվածքի մեջ բաժնեծրարված կաթնամթերքը, կամ, խմելու կաթից բացի, կաթի վերամշակումից ստացվող մթերքի արտադրության համար օգտագործվող հումքը։