Вход
ԵՏՀ-ն նախաձեռնել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կողմից անդամ պետությունների սահմանների հատում նախատեսող միջազգային համաձայնագրերի մշակումը, այդ թվում՝ ներքին փաստաթղթերով

ԵՏՀ-ն նախաձեռնել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կողմից անդամ պետությունների սահմանների հատում նախատեսող միջազգային համաձայնագրերի մշակումը, այդ թվում՝ ներքին փաստաթղթերով

10.03.2016

Մարտի 4-ին Չոլպոն -Ատա քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Կոլեգիային կից Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի չորրորդ նիստը, որին քննարկվել են Կողմերի պետությունների տարածք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քաղաքացիների մուտքի, ելքի և կեցության հարցեր:

Միջոցառմանը մասնակցել են Խորհրդատվական կոմիտեի անդամները Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, անդամ պետությունների սահմանային ծառայությունների, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Արհմիությունների համընդհանուր համադաշնության, «Աշխատանքային միգրացիա» միջազգային դաշինք ոչ առևտրային գործընկերության, «Կենտրոնական Ասիան շարժման մեջ» քաղաքացիական գործընկերային հարթակի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է անդամ պետությունների տարածք արտասահմանյան անձնագրերով մուտքի հարցը, եթե Միության քաղաքացիների կեցության ժամկետը չի գերազանցում 30 օրը: Այդ դրույթը ամրագրված է 2014 թվականի մայիսի 29-ի՝ ԵԱՏՄ մասին պայմանագրում:

Բացի այդ, Խորհրդատվական կոմիտեի անդամները անդամ պետությունների լիազորված մարմիններին առաջարկել են ուսումնասիրել միգրացիոն քարտում քաղաքացիների կողմից առանց պետության տարածքի սահմաններից դուրս գալու անհրաժեշտության սկզբնապես հայտարարված մեկնման նպատակների  փոփոխության Ղազախստանի Հանրապետության փորձը (օրինակ, մեկնման «մասնավոր» նպատակի փոփոխումը մեկնման «աշխատանք» նպատակով): Ինչպես նաև ուսումնասիրել Ղազախստանի Հանրապետության փորձը հետևյալ ասպեկտներում: Եթե անդամ պետություններից մեկի քաղաքացին արտասահմանյան անձնագրով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն մինչև 30 օր ժամկետով, ապա ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան, սահմանին նա միգրացիոն քարտ չի ստանում և գրանցման ենթակա չէ: Եթե հետագայում նա որոշել է մնալ երկրում ավելի երկար ժամկետովՂազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասպան նրան տրամադրվել է առանց Ղազախստանի սահմանը լքելու՝ ներքին գործերի մարմիններում միգրացիոն քարտ ստանալու և միգրացիոն հաշվառմանը կանգնելու իրավունք: Միության մյուս երկրներում նման պրակտիկա գոյություն չունի:

Նիստին քննարկվել է անդամ պետությունների սահմանների առաջանահերթ հատման ապահովման հնարավորությունը անդամ պետությունների քաղաքացիների և երրրորդ երկրների քաղաքացիների համար հոսքերի տարանջատման ճանապարհով՝ առանձին գոյություն ունեցող կետերը «ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար» տեղեկատվական տաբլոյով հագեցնելու ճանապարհով: Հանձնաժողովին հանձնարարվել է մշակել Կոլեգիայի համապատասխան հանձնարարական: Տեղեկատվական տաբլոների ներդնումը թույլ կտա պարզեցնել ԵԱՏՄ երկրների ներքին սահմանների սահմանային վերահսկողությունը:

Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են Միության երկրների կողմից անդամ պետությունների քաղաքացիների փոխադարձ կեցության և հետընդունման մասին միջազգային երկկողմ համաձայնագրերի մշակման հարցերը: Նման համաձանագրերի կնքումը նախատեսվում է Եվրասիրական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին անդամ պետությունների նախագահների կողմից հաստատված «ճանապարհային քարտեզների» կետերով: Քաղաքացիների կեցության կարգի մասին երկկողմ համաձայնությունները կանոնակարգում են  մեկնման ամսաթվից 30 օրվա ընթացքում առանց գրանցման քաղաքացիների կեցության ժամկետը: Անդամ պետություններին առաջարկվել է ակտիվացնել տվյալ ուղղությամբ աշխատանքը:

Նիստի մասնակիցները նաև քննարկել են միջազգային համաձայնագիրը, որը կանոնակարգում է Միության երկրներ անդամ պետությունների քաղաքացիների մուտքի, ելքի, տարանցման, տեղափոխման և կեցության կարգը: Խորհրդատվական կոմիտեի անդամները սատարել են ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կողմից անդամ պետությունների սահմանների հատման հնարավորությունը նախատեսող միջազգային համաձայանգրի մշակման շուրջ Հանձնաժողովի նախաձեռնությունը, այդ թվում՝ ներքին փաստաթղթերով: Ներկայումս, օրինակ, Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները կարող են մուտք գործել Բելառուսի Հանրապետություն միայն Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով, իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ներքին անձնագրով չեն կարող մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

Տեղեկագիր

Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի № 154 որոշմանը համապատասխան:

Կոմիտեն հադիսանում է աշխատանքային միգրացիայի ոլորտում համաձայնեցված քաղաքականության անցկացման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդատվական մարմինը: Այն առաջարկություններ  է մշակում աշխատանքային միգրացիայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և միատեսակացման, ընդհանուր աշխատաշուկայի, Եվրասիական տնտեսական միության ներսում անդամ պետությունների քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման ուղղութամբ