- Ներկայումս
եվրասիական տարածքում բացակայում է միասնական էներգետիկ շուկան, ընդ որում,
համապատասխան հայեցակարգերի, ծրագրերի և միջազգային պայմանագրերի հիման վրա
իրականացվում է էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների աստիճանական
ձևավորում: 2015 թվականի մայիսի 8-ին
ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից հաստատվել է ընդհանուր էլեկտրաէներգետիկ
շուկայի ձևավորման հայեցակարգը, իսկ 2016 թվականի մայիսի 31-ին՝ գազի ընդհանուր շուկայի և նավթի ու նավթամթերքների
ընդհանուր շուկաների: հայեցակարգերը: Սա թույլ կտա մրցակցային միջավայր ապահովել
Հայաստանի, ինչպես նաև անդամ պետությունների բոլոր տնտեսվարող սուբյեկտների
համար, ինչը կնպաստի էներգառեսուրսների գների կայունացմանն ու ազգային
տնտեսությունների հուսալի էներգամատակարարմանը: Էներգառեսուրսների ընդհանուր շուկաների գործունեության
պայմաններում Հայաստանի ընկերությունները ԵԱՏՄ մյուս երկրների ընկերություններին
հավասար կստանան տնտեսական բիզնեսի վարման ոչ խտրական հնարավորություններ:
|
Հայաստանն ավելի շատ էլեկտրաէներգիա է
արտադրում, քան պահանջվում է ներքին շուկայի համար: Բացի այդ, իրական է արդեն
արտադրված ծավալի ավելացման հնարավորությունը: Հաշվի առնելով Իրանի
շահագրգռվածությունը ԵԱՏՄ-ի հետ առևտրային հարաբերություններում՝ ԵՏՀ-ի կողմից
դիտարկվո՞ւմ է արդյոք հայկական էլեկտրաէներգիայի
հարևան Իրան արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը Իրանի հետ
համագործակցության խորացման շրջանակներում:
|
- ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ
շուկայի ձևավորման արդյունքներից մեկը, մեր կարծիքով, կլինի ԵԱՏՄ սահմաններից
դուրս էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի ավելացումը: Սակայն այդ ներուժը
սահմանափակված է էլեկտրահաղորդման միջազգային գծերի թողունակությամբ: Իրավիճակը
բարդանում է նաև ԵԱՏՄ մյուս երկրների էներգահամակարգերի հետ Հայաստանի
էներգահամակարգի էլեկտրական կապի բացակայությամբ: Սակայն Հայաստան-Վրաստան 400
վոլտ ԷՀԳ շինարարության ավարտից հետո նման կապը կապահովվի, ինչը Հայաստանի
էլեկտրաէներգետիկ ընկերություններին թույլ կտա դառնալ ԵԱՏՄ ընդհանուր
էլեկտրաէներգետիկ շուկայի լիարժեք մասնակիցներ և իրագործել ինտեգրման բոլոր
ներուժային հնարավորությունները, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի տարանցման և
արտահանման ոլորտում:
|