Вход
Միջկառավարական խորհուրդը որոշումներ է կայացրել ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրագործման, արդյունաբերական կոոպերացիայի, առևտրային համագործակցության հարցերով Միության երկրների փոխգործակցության ոլորտներում

Միջկառավարական խորհուրդը որոշումներ է կայացրել ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրագործման, արդյունաբերական կոոպերացիայի, առևտրային համագործակցության հարցերով Միության երկրների փոխգործակցության ոլորտներում

09.08.2019

Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստի ընթացքում, որը կայացել է օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն), կարևոր որոշումներ են կայացվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի իրագործման, արդյունաբերական կոոպերացիայի, առևտրային համագործակցության հարցերով Միության երկրների փոխգործակցության և մի շարք այլ ոլորտներում։

Միջկառավարական խորհուրդը հավանություն է տվել Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգին, որը կոչված է ապահովել Միության երկրների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ միմյանց միջև և անդամ պետությունների լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցությունը։ Ենթադրվում է, որ հայեցակարգի իրագործումը հնարավորություններ կստեղծի բիզնեսի և պետական մարմինների միջև էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործմամբ փոխգործակցության համար։ Սպասվում է, որ նման ծառայություններն ապահովող ենթակառուցվածքի սուբյեկտների, օպերատորների նկատմամբ պահանջները և այլ կանոնները մշակվելու և ԵԱՏՄ-ի երկրների կողմից հաստատվելու են մինչև 2020 թվականի մայիսը։ 

ԵՄԿԽ անդամները հաստատել են 2019-2020 թվականների ԱԱՀ զարգացման համատեխ կանխատեսումները, Միության երկրների գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, վուշից ստացված մանրաթելի, կաշվե հումքի, բամբակից ստացված մանրաթելի և մորթու պահանջարքի և առաջարկի հաշվեկշիռները։


Կանխատեսման համաձայն, 2017 թվականի համեմատությամբ 2020 թվականին Միությունում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը դոլարային համարժեքով ընդհանուր առմամբ ավելանալու է 3,7%-ով և հասնելու է 118,6 մլրդ դոլարի։ Փոխադարձ առևտրի աճը կկազմի 24% և, այդպիսով փոխադարձ մատակարարումների ծավալը կաճի մինչև 10,4 մլրդ դոլար։ Երրորդ երկրներ արտահանումը կավելանա 19,2%-ով, ինչը դոլարային համարժեքով կկազմի 4,1 մլրդ դոլար, իսկ ներմուծումը կավելանա 3,2%-ով։ 2020 թվականին երրորդ երկրներից Միություն գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի ներմուծումը կկազմի 31,3 մլրդ դոլար, մինչ դեռ Միությունից երրորդ երկներ արտահանումը կկազմի 56,7 մլրդ դոլար։

Համատեղ կանխատեսումներին կարելի է ծանոթանալ Հանձնաժողովի կայթում։

Միջկառավարական խորհուրդը հաստատել է «Կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի նորացված անձնագիրը։ 

Նախագծի նպատակն է՝ ստեղծել կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նատակով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար թվային էկոհամակարգ, ապահովել արտադրական շղթաների մոդելավորումը և արտադրական հզորությունների օպտիմալ ծանրաբեռնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցման միջոցով խթանել նորարարական գործընթացները։

Նախագծի շրջանակներում եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանը 2020 թվականի վերջին պետք է պարունակի մոտ 50 հազար, իսկ 2024 թվականի վերջին՝ համարյա 125 հազար տնտեսավարող սուբյեկտ։

Ընդ որում, հիմնական սցենարին համապատասխան, եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում 2020 թվականի վերջին պետք է կնքված լինի մոտ 9,7 մլրդ ռուսական ռուբլի գումարի ավելի քան 350 գործարք, իսկ 2024 թվականի վերջին՝ 110 մլրդ ռուբլի ընդհանուր գումարի ավելի քան 3,5 հազար գործարք։

Միջկառավարական խորհրդի անդամները ստարոգրել են ԵԱՏՄ-ի մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը մշակվել է Միության երկրների կեղմից Հանձնաժողովի հետ համատեղ անդամ պետությունների քաղաքացիների կյանքի ու առողջության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիայի հիման վրա ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման համար։

Համաձայնագրով կարգավորվում են Միության մի երկրից մյուսը, օրինակ՝ մկնդեղ, սնդիկ կամ դրանց միացություները պարունակող թափոնների, մետաղագործական արտադրությունների և ապակու արտադրության բերիլիում, գալվանական նստվածքներ պարունակող փոշու, քլորօրգանական թթուների արտադրության թափոնների և այլնի փոխադրման հետ կաված հարաբերությունները։


Համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական և ֆիզիկական այն անձանց վրա, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, ԵԱՏՄ-ի երկրների փոխադարձ առևտրում իրականացնում են թափոնների անդրսահմանային փոխադրումներ։ Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար թափոնների անդրսահմանային տեղափոխումն արգելված է։ 

Համաձայնագրի իրագործումը ապահովելու է Միությունում վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլատրողական կարգը, ադամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցությունը, որը, այդ թվում, ենթադրում է այդպիսի փոխադրումների ժամանակ տրված եզրակացությունների (թույլատրողական փաստաթղթերի) և հայտնաբերված խախտումների մասին տեղեկացում։

ԵՄԿԽ-ը Հանձնաժողովին հանձնարարել է Միության երկրների կառավարությունների հետ համատեղ վերլուծել կորպորատիվ իրավունքի նորմերի ներդաշնակեցման հնարավորությունները «եվրասիական ընկերություն» կազմակերպաիրավական ձևի ներդրման համար։


ԵՏՀ Կոլեգիան արդեն ուսումնասիրել է Եվրոպական միության և այսպես կոչված եվրոպական ընկերությունների փորձը։ Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ կորպորատիվ իրավունքի վերազգային համակարգի ձևավորման ԵՄ-ի փորձի օգտագործումը Միության շրջանակներում կդառնա եվրասիական տնտեսական ինտեգրման տրամաբանական շարունակությունը։


Յադպիսի ձևը բարենպաստ պայմաններ կստեղծի արտադրողներին միջազգային կոոպերացիոն շղթաներին ներգրավման համար, կհեշտացնի մուտքն արտաքին շուկաներ և կնպաստի համաշխարհային շուկաներում Միության ընկերության դրսևորմանը։ Բացի այդ, տնտեսության առանձին հատվածների համար դա կարող է դառնալ ինտեգրացիայի էապես խորացման և Միության ներքին շուկայում արգելքների վերացման խթան։

Միջկառավարական խորհրդին ներկայացրել են անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին հաշվետվությունը։ 

ԵԱՏՄ-ի երկրներում մինչև 2020 թվականի հունվարի 1-ը սահմանվել են ներմուծման մաքսատուրքերի բաշխման հետևյալ նորմատիվները. Հայաստանի Հանրապետություն՝ 1,220%, Բելառուսի Հանրապետություն՝ 4,560%, Ղազախստանի Հանրապետություն՝ 7,055%, Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,900%, Ռուսաստանի Դաշնություն՝ 85,265%։

Ինչպես նշվում է հաշվետվությունում, 2018 թվականին գանձված և երկրների միջև բաշխված ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր ծավալն ավելացել է 6%-ով՝ 11,6-ից մինչև 12,3 մլրդ ԱՄՆ-ի դոլար։

Հանրապետական (դաշնային) բյուջեների եկամուտների կառուցվածքում ներմուծման մաքսատուրքերից ստացված եկամուտները կազմել են. Հայաստանի Հանրապետությունում՝ 5,4%, Բելառուսի Հանրապետությունում՝ 4,5%, Ղազախստանի Հանրապետությունում՝ 3,4%, Ղրղզստանի Հանրապետությունում՝ 11,8%, Ռուսաստանի Դաշնությունում՝ 3,4%։

Հաշվետվությունում նաև ներկայացվել է տեղեկատվություն ԵԱՏՄ-ի երկրների բյուջեներ մուտքերի վրա ազդող գործոնների, անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի հանդիպակաց հոսքերի, հեռավոր արտերկրից ծագող ապրանքների փոխադարձ արտահանման և ներմուծման մասին։

Միջկառավարական խորհուրդը ԵՏՀ Կոլեգիային հանձնարարել է շարունակել Ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման կարգի մասին Արձանագրության իրականացման մշտադիտարկման աշխատանքը։