Вход
ԵԱՏՄ-ում Միասնական անասնաբուժական պահանջները ներդաշնակեցնում են միջազգային ստանդարտների հետ

ԵԱՏՄ-ում Միասնական անասնաբուժական պահանջները ներդաշնակեցնում են միջազգային ստանդարտների հետ

09.07.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հուլիսի 9-ին քննարկել է մաքսային և տեխնիկական կարգավորման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների, առևտրի, մակրոտնտեսության, թվայնացման, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ներքին շուկայի գործունեության ոլորտին առնչվող հարցեր։

ԵՏՀ Կոլեգիան մի շարք փոփոխություններ է կատարել անասնաբուժական հսկողությանը (վերահսկողությանը) ենթակա ապրանքների նկատմամբ ներկայացվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում։ Բոլոր փոփոխություններն ուղղված են միջազգային ստանդարտների, հանձնարարականների և հրահանգների հետ Միասնական անասնաբուժական պահանջների ներդաշնակեցմանը, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների առևտրի պարզեցմանը։

Փոփոխությունները նախատեսում են մուշտակամորթ գազանների, ճագարների, շների և կատուների Միության տարածք ներմուծման և անդամ պետությունների միջև տեղափոխման ժամանակ անասնաբուժական պահանջների կրճատում։ Դրանք նաև նախատեսում են կենդանիների կլինիկական զննման մասին նշման գործողության ժամկետի մինչև 14 օր ավելացում։ Դա թույլ է տալիս շների և կատուների տերերին մեկնել Միության երկրի տարածքից առանց կացության երկրում անասնաբույժի մոտ լրացուցիչ կլինիկական զննում անցնելու։ Ճշգրտվելու է թռչնագրիպի առումով տարածքի բարեհաջողության հաստատման նորմը, ինչը թույլ կտա վայրի ֆաունայի ներկայացուցիչների մոտ այդ հիվանդության դեպքերի առաջացման ժամանակ խուսափել թռչնաբուծության ապրանքների առևտրի նկատմամբ սահմանափակումների կիրառումից։

Պսևդոմոնոզի դեմ ջրաքիսների պարտադիր պատվաստման մասին նորմի կիրառումը թույլ կտա սահմանել անասնաբուժական անվտանգության պատշաճ մակարդակ։Ջրաքիսների պսևդոմոնոզը պատկանում է կենդանիների վարակիչ հիվանդություններին, որոնց դեմ ԵԱՏՄ երկրներում անցկացվում են պլանային կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ նորմը միասնականացնում է անդամ պետությունների անասնաբուժական կանոնները։

Միասնական անասնաբուժական կանոններում կատարված փոփոխությունների հետ կապված համանման փոփոխություններ են կատարվում երրորդ երկրներից հսկողության ենթակա ապրանքների Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերում։

ԵՏՀ Կոլեգիան սահմանել է «Օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտցնելու կարգը։ Մասնավորապես, սահմանվել են տեխնիկական կանոնակարգերին այդպիսի արտադրանքի համապատասխանության գնահատման՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված և ընդունված փաստաթղթերի գործողության ժամկետները։ Նախատեսվել է այդ փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում պատրաստված օծանելիքի և կոսմետիկայի արտադրման և շրջանառության մեջ դրման հնարավորություն՝ դրանց պիտանիության ժամկետի ընթացքում։ Բացի այդ, մինչև փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտվելը, ձեռնարկատերերը կկարողանան վաճառել այդպիսի ապրանքները ԵԱՏՄ-ի միասնական շուկայում դրանց պիտանիության ժամկետի ընթացքում։

Հիշեցնենք, որ «Օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի մայիսի 6-ին։ Դրանք վերաբերում են օծանելիքային կոսմետիկական արտադրանքի բաղադրամասային կազմին ներկայացվող պահանջների այժմեականացմանը, ճշգրտում են ջրածնային ցուցանիշի (рН) արժեքի նկատմամբ պահանջները, միկրոկենսաբանական ցածր ռիսկայնությամբ օծանելիքային կոսմետիկական արտադրանքի համար միկրոկենսաբանական ցուցանիշների մասով պահանջները, մակնշման վերաբերյալ պահանջները, սահմանում են օծանելիքային կոսմետիկական արտադրանքի սպառողական հատկությունների վերաբերյալ կատարված հայտարարությունների հիմնավորվածության ընդհանուր չափորոշիչները։

ԵՏՀ Կոլեգիան որոշել է փոփոխություններ կատարել վանադիումային ալյումինային լիգատուրայի համար ԵԱՏՄ Արտաքին տնտեսական գործունեության Միասնական ապրանքային անվանացանկում և ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնում և զրոյացնել դրա համար ներմուծման մաքսատուրքի սակագինը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ ներկայումս սակագինը կազմում է 10%։ Որոշումը կայացվել է Ղազախստանի Հանրապետության նախաձեռնության քննարկման արդյունքների հիման վրա և ուղղված է ԵԱՏՄ-ի տիտանային արտադրանքի արտադրողներին աջակցելուն։Վանադիումային ալյումինային լիգատուրան օգտագործվում է արդյունաբերության տարբեր ոլորտների համար տիտանային համաձուլվածքների արտադրման և բժշկական արտադրատեսակների պատրաստման համար։

Հանձնաժողովի Կոլեգիան որոշել է պարզեցնել ԵԱՏՄ-ի մաքսային տարածք օդային և ջրային նավերի կողմնային սարքավորումների կազմում ներառված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձրահաճախական սարքերի ներմուծումը։ Այժմ այդպիսի ապրանքների ներմուծման համար չի պահանջվելու առանձին եզրակացություն կամ թույլատրող փաստաթուղթ։ Այդպիսի առաջարկով դիմել է Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ հատուկ թույլատրող փաստաթղթերի ստացումը չափազանց շատ է։Դա թույլ է տալու ավելացնել այն ռադիոէլեկտրոնային միջոցների անվանացանկը, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք իրականացվում է առանց մաքսային մարմիններին թույլատրող փաստաթղթերի ներկայացման, և բացառել ռադիոէլեկտրոոնային միջոցների առանձին կատեգորիաների համար արտոնագրերի և թույլատրող փաստաթղթերի տրման վարչական ընթացակարգը, ինչպես նաև կրճատելու է այդ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամկետը։

Ղազախստանի Հանրապետությունը որոշել է ազգային ռեժիմ տրամադրել Միության անդամ պետություններից մատակարարողներին դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ձեռք բերման համար պետական պատվերի տեղադրման ժամանակ։ Նախկինում այդ ապրանքային դիրքերով պետական գնումների իրականացման ժամանակ առանձնաշնորհումներ էին սահմանված միայն Ղազախստանի Հանրապետության արտադրողների համար։ ԵԱՏՄ երկրներից մատակարարողները չունեին հնարավորություն դառնալ աճուրդների հաղթողներ՝ դրանցում ղազախստանյան արտադրողների մասնակցության դեպքում։
Հանձնաժողովի Կոլեգիան ընթացիկ տարվա ապրիլին քննարկել է այդ հարցը և առաջարկել է Ղազախստանի Հանրապետությանը վերացնել արգելքը։ 2019 թվականի մայիսի 30-ին ղազախստանյան կողմն ուղղումներ է կատարել օրենսդրությունում, համանման իրավունքներ տրամադրելով անդամ պետություններից արտադրողներին։

Հանձնաժողովի Կոլեգիան այդ որոշումը դիտարկում է որպես պետական գնումների իրականացման ժամանակ մրցակցության հավասար պայմաններով ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ առաջընթացող շարժում։
ԵՏՀ Կոլեգիան Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8716 31 000 0 ենթադիրքում դասակարգել է կիսակցորդ-կերի տեղափոխման միջոցը, որը նախատեսված է ավտոգնացքի կազմում կենդանիների կերերի և գյուղատնտեսական բեռների առանց փաթեթավորման տեղափոխման համար։