Вход
ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոյի շնորհավորականը հավատարմագրման միջազգային օրվա կապակցությամբ

ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոյի շնորհավորականը հավատարմագրման միջազգային օրվա կապակցությամբ

Безымянный.jpg
09.06.2020

2020 թվականին Հավատարմագրման միջազգային օրվա կարգախոսն է՝ «Հավատարմագրում. բարձրացնելով սննդամթերքի անվտանգությունը»։

Ամբողջ աշխարհում սպառողների համար անվտանգ արտադրանքի, այդ թվում՝ սննդամթերքի առկայությունը հանդիսանում է բնակչության ընդհանուր առողջության և բարօրության պահպանման կարևոր պայման։

Արտադրանքի արտադրության և հսկողության բոլոր փուլերի համաձայնեցված գործելը որոշիչ դեր է խաղում սպառողներին և հասարակությանը ընդհանուր առմամբ որակյալ և անվտանգ սննդամթերքով ապահովման մեջ։ 

Հավատարմագրումը, որպես որակի ենթակառուցվածքի բազային հիմքերից մեկը, երաշխավորում է համապատասխանության գնահատման մարմինների, փորձարկման և չափման լաբորատորիաների իրավասությունը, անաչառությունը և աշխատանքի հուսալիությունը։

Աջակցելով առևտրին և ապահովելով սննդամթերքի և գործընթացների անվտանգությունը , հավատարմագրումը և հավատարմագրված կազմակերպությունները նպաստում են կայուն զարգացման մի շարք նպատակներին հասնելու, որոնք ուղղված են սովի և աղքատության վերացմանը, բնակչության առողջության և բարօրության պահպանմանը և, որպես հետևանք, ապահովում են մարդկության կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Սրտանց շնորհավորում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման ոլորտի բոլոր աշխատողներին, փորձագիտական համայնքը և փորձարկումների ու համապատասխանության գնահատման բնագավառում աշխատող մասնագետներին, ինչպես նաև բոլոր նրանց, ում համար հավատարմագրումը ներառված է պրոֆեսիոնալ և գիտական շահերի ոլորտում՝ շնորհավո՛ր տոն։

Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, աշխատանքի մեջ նոր նվաճումներ, պրոֆեսիոնալ առաջխաղացում և բարօրություն։​