Вход
ԵԱՏՄ – Չինաստան. կատարվելու է մեծ համատեղ աշխատանք

ԵԱՏՄ – Չինաստան. կատարվելու է մեծ համատեղ աշխատանք

08.08.2019

«ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտիմեկ ճանապարհի» համակցումը՝ Եվրասիայում ինտեգրացիաների ինտեգրացիայի մարմնավորումն է, որն ունի և տնտեսական, և պատմական նախադրյալներ», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարարի) օգնական Ֆյոդոր Չերնիցինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարության հետ օգոստոսի 7-ին Պեկինում կայացած հանդիպմանը։ Նա Չինաստան էր ժամանել ՉԺՀ Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրեն Սու Չժուանչժիի հրավերով։

ԵՏՀ
նախարարի օգնականը չինացի գործընկերներին պատմել է եվրասիական իտեգրացիոն նախագծի ներկա վիճակի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապագայի ծրագրերի մասին։ Դրանք սահմանվել են ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրումային գործընթացների հետագա զարգացման մասին Հայտարարագրում, որն ընդունվել է Միության անդամ պետությունների ղեկավարների կողմից։

Ֆյոդոր
Չերնիցինը հատուկ ուշադրություն է հատկացրել Հանձնաժողովի միջազգային դոսյեին, նշելով, որ Միության և արտասահմանյան պետությունների միջազգային կապերը լավ արդյունքներ են բերում։

«
Բոլոր երկրների մասով, որոնց կառավարությունների հետ մենք ստորագրել ենք փոխըմբռնման մասին ուշագրեր, մենք տեսնում ենք առևտրատնտեսական համագործակցության քանակական և որակական զարգացում։ Ինչ վերաբերում է Չինաստանին, որի հետ փոխգործակցությունը Միության առաջնայնություններից է, ապա մեզ սպասում է մեծ, մանրակրկիտ, բարդ և երկար աշխատանք՝ այն ամենը, ինչ մեզ հաջողվել է գրանցել մեկ տարի առաջ ստորագրված Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրում կյանքի կոչելու համար», – ընդգծել է նա։

Լսարանի
ուշադրության կենտրոնում էր ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտիմեկ ճանապարհի» համակցման թեման։ Մեկնաբանելով այդ նախագծի իրագործման հետ կապված հարցերը, ԵՏՀ-ի ներկայացուցիչը նշել է որ համակցման աշխատանքը՝ ծավալուն համատեղ գործունեություն է, որն «ուղղված է երկու քաղաքակրթական տարածքների «կարմանը», որն ունի նաև տնտեսական նախադրյալներ ԵԱՏՄ-ի երկրների և Չինաստանի ժողովրդատնտեսական համալիրների աճող փոխադարձ կախվածության և փոխլրացվելիության տեսքով, և պատմական նախադրյալներ՝ հնագույն պատմությունից եկող Եվրասիայի և Չինաստանի ազգերի մշակութային կոդերի ընդհանրության տեսքով։ Համակցումը մտածվել և սկսվել է ոչ երեկ։ Դա հազարամյա արմատով ինտեգրումային գործընթաց է», – ասել է Ֆյոդոր Չերնիցինը։

Չինական «ուղեղային կենտրոնների» մասնագետները համաձայնվել են նրա ելույթի թեզերի հետ և հանդես են եկել ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտիմեկ ճանապարհի» համակցման վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման նպատակով համատեղ վերլուծական աշխատանքի իրականացման օգտին։

Կլոր
սեղանի շրջանակներում կայացել է մտքերի փոխանակում արտաքին կոնտուրում, մասնավորապես՝ կենտրոնասիական տարածաշրջանում ԵԱՏՄ-ի և Չինաստանի համատեղ գործունեության հեռանկարների վերաբերյալ։ «Կենտրոնական Ասիայում Միության անդամ պետությունների և Չինաստանի փոխլրացնող տնտեսական ակտիվությունը տարածաշրջանի կայուն խաղաղ զարգացման և բարեկեցության աճի երաշխիքն է», – համոզված է Ֆյոդոր Չերնիցինը։

Կլոր
սեղանի մասնակիցները հանդես են եկել ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտիմեկ ճանապարհի» համակցման հարցերով ԵՏՀ-ի և ՉԺՀ Հասարակական գիտությունների ակադեմիայի համատեղ զեկույցի պատրաստման օգտին։ ԵՏՀ-ի ներկայացուցիչը չինացի գործընկերներին հրավիրել է այցելել Մոսկվայում Հանձնաժողովի գլխավոր գրասենյակը և անցկացնել հերթական «ուղեղային գրոհը»՝ հրավիրելով Միության երկրների շահագրգիռ փորձագիտական կազմակերպություններին։ Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել մինչև այս տարվա վերջը։​