Вход
Ղրղզստանում մեկնարկել է «Ազատ բուրգ – 2019» բիլիարդի աշխարհի չեմպիոնատը

Ղրղզստանում մեկնարկել է «Ազատ բուրգ – 2019» բիլիարդի աշխարհի չեմպիոնատը

IMG02020.JPG
08.08.2019

Օգոստոսի 8-ին Իսիկ-Կուլ լճի ափին, Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների փոխվարչապետների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի և կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի նախօրեին մեկնարկել է տղամարդկանց և կանանց միջև «Ազատ բուրգ – 2019» բիլիարդի աշխարհի չեմպիոնատը։ 

 
Միջոցառումը կապակցված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի անդամակցած ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին։ Չեմպիոնատի կազմակերպիչներն են հանդիսանում Ղրղզստանի Հանրապետության կառավարության աջակցության ներքո Բուրգի միջազգային կոնֆեդերացիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ 

Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ Ալմազ Սազբակովը բացման արարողությանը երկրի կառավարության անունից ողջունել է մրցաշարի մասնակիցներին և հյուրերին։ «Ուրախալի է, որ բիլիարդի աշխարհի չեմպիոնատն անցկացվում է Ղրղզստանում, որտեղ բիլիարդին հատուկ ուշադրություն է հատկացվում։ Վերջին տարիներին ղրղզ սպորտսմենների այդ սպորտաձևում ցուցադրում են լավ արդյունքներ», – ընդգծել է նա։ 

Բուրգի միջազգային կոնֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Պավել Զավալնին պատմել է, որ ազատ բուրգը՝ «ռուսական բիլիարդը» ունի 300 տարվա պատմություն և «դարձել է բիլիարդի եվրասիական տեսակ»։ 

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հանձնաժողովի համար «շատ կարևոր է հասարակական աջակցությունը մեր ազգերի բարգավաճմանն ուղղված եվրասիական ինտեգրման գաղափարի իրագործման մեջ»։ «Անշուշտ, բիլիարդը մեր եվրասիական տարածքում ճանաչված սպորտաձև է, յուրատեսակ խորհրդանիշ է, որը հաստատում է մեր մշակութային ընդհանրությունը, շատ կարևոր նշանակություն ունի մեր գործունեության հաջող իրականացման համար», – ամփոփել է Տիգրան Սարգսյանը։

Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն նշել է, որ ԵՏՀ Խորհրդի նիստերի սպորտային բաղադրիչի հետ միասին անցկացումը դարձել է նոր ավանդույթ։ Հուլիսին Հանձնաժողովի Խորհուրդն անցկացվել է II-րդ Եվրոպական խաղերի բացման օրը։ «Հիանալի է, որ եվրասիական ինտեգրմանը միանում է սպորտային դիվանագիտության ձևաչափը, – եզրահանգել է Իգոր Պետրիշենկոն։ – Մենք ստեղծում ենք բոլոր պայմանները, որպեսզի մեր մարդիկ հարմարավետ գտնվեն մեր երկրներում, տեղաշարժ լինեն, աշխատեն. Եվրասիական ինտեգրումն ուղղված է մեր մարդկանց բարեկեցության լավացմանը»։ 

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ալիխան Սմայիլով մասնակիցներին մախթել է հաջողություն, իսկ հանդիսատեսին՝ տպավորիչ միջոցառում։

Ռուսաստանի Դաշնության Կառավարության Նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել է բիլիարդի ինտելեկտուալ խաղ լինելու հանգամանքը և համեմատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի հետ. «Այստեղ պետք է վերլուծել իրավիճակը, ընտրել հարվածի ճիշտ ուղղությունը, շատ ճշգրտորեն հարվածել  գնդակին և ուղարկել այն գնդապարկի մեջ, ստանալ արդյունք»։

Չեմպիոնատը տևելու է մինչև օգոստոսի 13-ը ներառյալ։ ԵԱՏՄ-ի հոբելյանական տարեթվերի շրջանակներում չեմպիոնատի անցկացման նախաձեռնությունը պատկանում է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Այդ նախաձեռնությանը լիովին կողմ է հանդես եկել Բուրգի միջազգային կոնֆեդերացիայի նախագահը։ 

Մրցաշարին մասնակցում է աշխարհի ավելի քան 20 երկրից 80-ից ավելի սպորտսմեն։ Մրցումների ընթացքում բացահայտվելու են ազատ բուրգի աշխարհի չեմպիոնը և ուժեղագույն խաղացողները։​