Вход
«Հնգյակի» երկրների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները նախանշել են ինտեգրացիայի խորացման հեռանկարները

«Հնգյակի» երկրների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները նախանշել են ինտեգրացիայի խորացման հեռանկարները

07.10.2019

«Հնգյակի» երկրներում տրանսպորտային քաղաքականության իրականացման 2018–2020 թվականների «ճանապարհային քարտեզների» կատարումը և մինչև 2023 թվականը այդպիսի փաստաթղթի ձևավորման վերաբերյալ առաջարկները Երևանում քննարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը Երևանում կայացած «Եվրասիական մայրցամաքի տարանցումային ներուժը» միջազգային համաժողովի շրջանակներում։

 

Նիստն անցկացրել է Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նախագահում է Խորհրդում 2019 թվականին։

 

ԵՏՀ էներգետիկայի և եթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը առաջարկել է անցկացնել նոր «աշխատանքային քարտեզի» նախագծի նախապատրաստման աշխատանքը՝ ելնելով Հանձնաժողովի կողմից երկրների հետ համատեղ արդեն իրականացվող, առաջին եռամյա ծրագրերի մշակման արդեն գոյություն ունեցող փորձից։ Այն ժամանակ կողմերի ներկայացուցիչներից ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը մշակել է առաջարկություններ, համաձայնեցրել է միջոցառումները և փաստաթղթի նախագիծը ներկայացրել է նախարարների հաստատմանը։

 

«Ժամկետում տեղավորվելու համար, անհրաժեշտ է մինչև տարվա վերջը ձևավորել աշխատանքային խմբի կազմը և դրան հանձնարարել 2021-2023 թվականների «ճանապարհային քարտեզի» նախապատրաստումը», – նշել է Էմիլ Կայկիևը։

 

Հանդիպմանը նաև ներկայացվել են առաջարկություններ՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի համար առաջարկություններ։

 

Ինտեգրացիայի խորացման հետ կապված առաջարկությունների քննարկման ժամանակ ուսումնասիրվել է Ռուսաստանի Մինտրանսի առաջարկը՝ ԵԱՏՄ-ի տրանսպորտային տնտեսական հաշվեկշռի Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային տնտեսական հաշվեկշռի (ՏՏՀ) օրինակով մշակելու վերաբերյալ։

 

Ռուսաստանի տրանսպորտային գերատեսչության կարծիքով, ԵԱՏՄ-ի ՏՏՀ-ը կստեղծի տրանսպորտային պլանավորման հիմքեր և հնարավորություններ՝ տրանսպորտային միջանցքների և երթուղիների ենթակառուցվածքի համակարգված զարգացումը կառավարելու համար։ ՏՏԸ-ը թույլ է տալիս հաշվարկել և հիմնավորել ենթակառուցվածքի վրա կանխատեսվող բեռնվածքները, հաշվի առնելով դրա վերակառուցման և զարգացման, երթուղիների փոփոխության տարբերակները, ցանցի մեջ օպտիմալ կերպով բաշխել կանխատեսվող հոսքերը, հաշվի առնելով թողունակության կանխատեսվող բնութագրերը, շարժման արագությունները և առաքման ժամանակի կայունությունը (կանխատեսելիությունը), ցանցային տարրերի բեռնվածությունը և նեղ տեղերի վերաբաշխումը, աստիճանակարգել և ընտրել առավել արդյունավետ նախագծերը։

 

ԵԱՏՄ-ի երկրների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Բեռների առափնյա ավտոմոբիլային փոխադրումների խնդիրները։ Նրանք նշել են փաստաթղթի իրականացման համար անհրաժեշտ միջոցները շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ «Այն, որ ծրագիրը դեռ չի գործարկվել, հանդիսանում է Միության իրավունքի չկատարում։ Դա մեկնաբանվում է որպես արգելք ներքին շուկայում», – նշել է Էմիլ Կայկիևը։

 

Ղեկավարների խորհրդի հերթական նիստը կայանալու է ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին Մոսկվայում՝ «Տրանսպորտային շաբաթ – 2019» ռուսաստանյան միջազգային համաժողովի շրջանակներում։

 

Տեղեկանք 

Ռուսաստանի ՏՏՀ-ը հանդիսանում է ծրագրային պրոդուկտ և իրենից ներկայացնում է բեռների հոսքերի բազմաչափ մատրիցա, որը ներառում է բեռնառաքման և նշանակման տարածաշրջանները, բեռների հոսքերի ծավալները՝ ըստ տրանսպորտի տեսակների և բեռների կատեգորիաների։ Մատրիցան պարունակում է տասնամյա ժամանակահատվածում բեռնային բազայի նախապատմությունը և բեռների հոսքերի վերաբերյալ փաստաթղթերը։

 

ՏՏՀ-ի ձևավորման համար սկզբնական տեղեկատվություն են հանդիսանում արդյունահանող և մշակող արդյունաբերության, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության ուղարկած արտադրանքի ծավալների մասին Ռոսստատի պաշտոնական տվյալները, ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրությունը, վառելիքաէներգետիկական համալիրի գերատեսչական վիճակագրությունը, ինչպես նաև տրանսպորտային վիճակագրությունը, որը ներառում է ծովային, ներքին ջրային, ավտոմոբիլային տրանսպորտի վիճակագրությունը, «ՌԺԴ» ԲԲԸ-ի տվյալները։