Вход
Եվրասիական տեխնիկական պլատֆորմները սպասում են ներդրողներին

Եվրասիական տեխնիկական պլատֆորմները սպասում են ներդրողներին

07.08.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է ուժեղացնել Եվրասիական տնտեսական պլատֆորմներում ներդրված նախագծերի իրականացման աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, որի  նախագահության ներքո Հանձնաժողովի հարթակում կայացել է Եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմների III-րդ համագումարը։   


«Տեխնիկական պլատֆորմների մեխանիզմը սկզբունքորեն արդյունավետ է։ Որոշակի դժվարություններ են առաջանում կապված այն բանի հետ, լավ՝ նորարարական և գիտականորեն հիմնավորված գաղափարների համար ոչ միշտ կարելի է հեշտությամբ գտնել անհրաժեշտ ֆինանսավորում։ Դա խանգարում է առաջ շարժվելուն։ Այդ իմաստով մենք աշխատելու ենք, և ֆինանսավորման աղբյուրներ ենք փնտրելու նման նախագծերի համար»,
 - նշել է Արտակ Քամալյանը։ 


Հանդիպման առիթ է հանդիսացել տիեզերական ծառայությունների ոլորտում ԵԱՏՄ երկրների առաջին միջպետական ծրագիրը։  Հուլիսի կեսերին Երկրի հեռահար զոնդավորման (ԵՀԶ) տվյալների հիման վրա տիեզերական և աշխարհատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում եվրասիական «հնգյակի» գլոբալ համագործակցական նախագիծը ստացել է Միության երկրների փոխվարչապետերի հավանությունը։  


Ծրագիրը նախատեսվում է իրագործել 2021-ից մինչև 2025 թվականները։ Այն ենթադրում է ԵԱՏՄ երկրների արբանյակների խմբավորման ստեղծում։ 


Խորհրդակցությանը հանդես է եկել այդ միջկառավարական ծրագրի իրագործմանն անցած տեխնիկական պլատֆորմի ներկայացուցիչ, էներգետիկայի ոլորտում միջպետական ծրագիրը մշակող «Էներգետիկա և էլեկտրիֆիկացիա» ԵՏՊ-ի ղեկավարը։

Ընդամենը ստեղծվել է տիեզերքից մինչև գյուղատնտեսություն՝ 16 զանազան տեխնիկական պլատֆորմ։

 Հանդիպման մասնակիցները պատմել են իրենց նախագծերի և խնդիրների մասին, ցանկություններ հայտնելով այն բանի վերաբերյալ, թե ինչպիսի օժանդակություն կարող էին ստանալ Հանձնաժողովից դրանք կարգավորելու համար։ Բոլոր նախագծերն, ընդ որում, ունեն ինտեգրող տարրեր։ 

ԵՏՀ նախարարի խոսքերով, 2020 թվականը պետությունների ղեկավարները հայտարարել են որակապես նոր փուլ, անցում՝ միավորման կայացման փուլից դեպի մասշտաբային գործնական ինտեգրացիոն օրակարգի իրագործման սկիզբը, նշանակալի համագործակցային նախագծերի գործարկմանը, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրացիայի խորհրդանիշներ։

Հենց այդպիսի մասշտաբային խնդիրների մարմնավորման համար, Հանձնաժողովը ստեղծել է եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմների ինստիտուտը։  Հաստատվել է Միջպետական ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման, մշակման և իրագործման մասին հիմնադրույթը։  Ընդ որում, տեխնիկական պլատֆորմները օժտվել են դրանց մշակման և իրագործման նախաձեռնություններն առաջարկելու եզակի իրավունքով։

«Ընդհանուր առմամբ, մասնակիցները լավատեսորեն են տրամադրված։ Մենք նման հանդիպումներն անցկացնելու ենք կանոնավոր հիմունքներով։ Դա անհրաժեշտ է խնդիրներն օպերատիվորեն լուծելու և առաջ շարժվելու համար», - համարում է Արտակ Քամալյանը։  

Ավարտին ԵՏՀ նախարարը կոչ է արել բոլոր պլատֆորմներին, հաշվի առնելով ստացած առաջին միջպետական ծրագրի փորձը, ակտիվ աշխատանք սկսել Միության արդյունաբերական համագործակցության գերակա ճյուղերի ուղղությամբ և Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ծրագրերի և նախագծերի հետ կապված նոր առաջարկներ։​