Вход
Նորվեգիական բիզնեսը շահագրգռված է ԵԱՏՄ-ից գործընկերների հետ համագործակցելու մեջ

Նորվեգիական բիզնեսը շահագրգռված է ԵԱՏՄ-ից գործընկերների հետ համագործակցելու մեջ

07.08.2020

Եվրասիական տնտեսական միության, նրա վերազգային իրավասությունների, Միության նոր ինտեգրացիոն կողմնորոշիչների վրա տարվող աշխատանքի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ վիճակի մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը Նորվեգիա-Ռուսական առևտրային պալատի գործադիր տնօրեն Արլե Ֆորբուրի և Նորվեգիայի բիզնեսի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրած հանդիպման ընթացքում։

Մեկնաբանելով եվրոպական երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրատնեսական համագործակցությունը, Գոհար Բարսեղյանը նշել է, որ, «չնայած Եվրոպական միության պետությունների հետ տեխնիկական երկխոսության գործարկմանը և երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Միությունների միջև լիամասշտաբ երկխոսություն այդպես էլ չի սկսվել»

«Մեզ համար ակնհայտ է, որ ԵՄ-ի առանձին երկրների բիզնեսը և զանազան եվրոպական ընկերակցությունները ընկալում են երկու Միությունների երկխոսությունը սկսելու անհրաժեշտությունը։ Կանոնավոր բնույթ են ձեռք բերում Հանձնաժողովի տարբեր բլոկների գծով փորձագիտական հանդիպումները, առարկայականորեն քննարկվում են մաքսային և սակագնային կարգավորման առանձին հատվածները, ապրանքների դասակարգումը, ծագումը, տարանցումը և այլն։    Սակայն այս ամենն ընդամենը համագործակցության հազվադեպ օրինակներ են, իսկ երկու խոշորագույն ինտեգրացիոն միավորումների համակարգված երկխոսությունը պետք է սկիզբ առնի վերևից», – ասել է վարչության տնօրենը։

Գոհար Բարսեղյանը նորվեգիացի լսարանի ուշադրությունը նաև հրավիրել է Միության կողմից կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վրա։  Նա ընդգծել է, որ համավարակի սպառնալիքը և տարբեր տեսակի սահմանափակումների ամենուրեք գործելը լուրջ մարտահրավեր են հանդիսացել ԵԱՏՄ-ի երկների համար։ Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով, իրադարձությունների զարգացումը ցույց է տվել համատեղ ջանքերով կարելի է ավելի արդյունավետ դիմակայել ժամանակակից սպառնալիքներին։​