Вход
ԵՏՀ-ը երկարաձգել է ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողությունը կակաոյից պատրաստված մթերքի առանձին տեսակների համար, հատուկ պաշտպանական միջոց է կիրառել շիկագլոցված գլանվածքի նկատմամբ։

ԵՏՀ-ը երկարաձգել է ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողությունը կակաոյից պատրաստված մթերքի առանձին տեսակների համար, հատուկ պաշտպանական միջոց է կիրառել շիկագլոցված գլանվածքի նկատմամբ։

07.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան օգոստոսի 6-ին քննարկել է առևտրի, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման, դեղամիջոցների շրջանառության, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման, տնտեսության թվայնացման, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկայի գործունեության ոլորտների հարցեր։


Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգվել է ԵԱՏՄ-ի Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի գործող զրոյական տոկոսադրույքի գործողությունը կակաոյից ստացված մթերքների առանձին տեսակների՝ չյուղազերծված կակաոյի մածուկի, կակաոյի յուղի և կակաոյի ճարպի համար։

Այդ
մթերքները հանդիսանում են կակաոյի ունդերի վերամշակման միջանկյալ արանքներ և օգտագործվում են շոկոլադի և դրանից պատրաստված տարբեր արտադրատեսակների պատրաստման համար։ Կակաոյի ունդերը կակաոյից պատրաստված ապրանքների վերամշակող ձեռնարկություններ կան ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում, Ղրղզստանից բացի։ Սակայն հաշվի առնելով պահանջարկը և անդամ պետություններում առկա հզորությունները, Միության ներքին շուկայում չի հերիքում տարեկան մոտ 73 հազար տոննա չյուղազերծված կակաոյի մածուկ, կակաոյի յուղ և կակաոյի ճարպ։

Զրոյական
դրույքաչափը թույլ կտա լրացնել այդ պակասուրդը։ Բացի այդ, ընդունված միջոցն ուղղված է ԵԱՏՄ-ի երկրների արտադրողների մրցունակության բարձրացմանը։

Մետաղի
գլանվածքի առանձին տեսակների ներմուծման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներով ԵՏՀ Կոլեգիան 1 տարի ժամկետով կիրառել է հատուկ պաշտպանական միջոց շիկագլոցված գլանվածքի նկատմամբ՝ հատուկ քվոտայի ձևով։​

Դրա
ծավալը սահմանվել է 1 327 758 տոննայի չափով։ Այդ ծավալի շրջանակներում շիկագլոցված գլանվածքը մատակարարվելու է ԵԱՏՄ առանց հատուկ տուրքի վճարման, իսկ դրանից ավելի դեպքում՝ մաքսային արժեքի 20%-ի չափով տուրքի վճարմամբ։ Պաշտպանական միջոցը կսկսի կիրառվել 2019 թվականի դեկտեմբերի 1-ից։ Մինչ այդ պահը ԵՏՀ Կոլեգիան սահմանելու է ԱՏԳ մասնակիցների միջև հատուկ քվոտայի բաշխման կարգը։ ԵԱՏՄ-ի անդամ պետությունները կկարողանան օգտվել Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից սահմանված բաշխման մեթոդաբանությունից, կամ հաստատել սեփական մեթոդաբանությունը։

Հատուկ
պաշտպանական միջոցը չի տարածվի ԵԱՏՄ-ի սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ Կորեայի Հանրապետությունից բացի, զարգացող կամ առավել քիչ զարգացած երկրներից, ինչպես նաև Ուկրաինայից բացի ԱՊՀ պետություններից ներմուծվող շիկագլոցված գլանվածքի նկատմամբ։

ԵՏՀ
Կոլեգիան սահմանել է, որ ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների մաքսային հայտարարագրման ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել դրանց ծագումը հաստատող փաստաթղթեր, երբ գումարը գերազանցում է ԱՄՆ-ի 100 հազար դոլարին համարժեք չափը։

Հաստատվել
են ԵԱՏՄ-ում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրականացման կանոնները։

Դա
կօգնի ապահովել Միության երկրների լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև էլեկտրոնային տեսքով տեղեկատվության ավտոմատ փոխանակումը ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ անասնաբուժասանիտարական միջոցների ոլորտում ընդհանուր գործընթացների իրականացման միջոցով։ Միության բոլոր երկրների լիազորված մարմինների աշխատանքի պրակտիկայում կներդրվի էլեկտրոնային անասնաբուժական սերտիֆիկատների օգտագործումը։ Կապահովվի անդամ պետությունների միջև տեղափոխվող հսկողության ենթակա ապրանքների ավելի արդյունավետ հետագծելիությունը։

Արդյունքում
կրճատվելու է անասնաբուժական հսկողության ժամանակը, բարձրանալու է դրա արդյունավետությունը։ Լիազորված մարմինների միջև տեղեկատվության ավելի օպերատիվ փոխանակման շնորհիվ, նվազելու է անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր ապրանքների ներմուծման և տեղափոխման ռիսկը։

Արտադրանքի (արանքների) նկատմամբ միասնական սանիտարահամաճարագաբանական և հիգիենիկ պահանջները լրացվել են սննդամթերքի մեջ մի շարք նյութերի պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի նորմատիվներով։ Դրանք են 3-մոնոքլորպրոպանդիոլը (3-MCPD), գլիցիդոլը և դրանց եթերները։

Ճարպաթթուների
3-MCPDի-ի եթերները և գլիցիդիլային եթերները՝ սննդային խառնուրդներ են։ Դրանք գոյանում են բուսական յուղերի 200 °С-ից բարձր տաքացման ժամանակ, օրինակ ռաֆինացման ընթացքում դեզոդորացիայի փուլում տեխնոլոգիայի խախտման ժամանակ։ Նորմատիվների սահմանումը թույլ է տալու պաշտպանել մարդկանց, հատկապես վաղ հասակի երեխաների առողջությունը այդպիսի յուղեր պարունակող սննդամթերքի օգտագործման ժամանակ։ Նոր պահանջներն ուժի մեջ են մտնելու Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո։

ԵՏՀ
Կոլեգիան փոփոխություններ է կատարել Ղրղզստանում Միության տեխնիկական կանոնակարգերի ուժի մեջ մտնելու կարգում։

«
Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավային վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար վառելիքի և մազութի նկատմամբ պահանջների մասին» միութենական տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ անցումային դրույթները ավտոմոբիլային վառելանյութի համար ազգային սերտիֆիկատների ձևավորման հնարավորության մասով ավարտվում են 2019 թվականի օգոստոսի 12-ին։ ԵՏՀ Կոլեգիայի որոշմանը համապատասխան, այդ ժամկետները ղրղզական կողմի խնդրանքով երկարաձգվել են մինչև 2021 թվականի օգոստոսի 12-ը։

Մինչ
այդ ամսաթիվը ղրղզ ձեռնարկատերերը կկարողանան ձևակերպել վառելիքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը Ղրղզստանի Հանրապետության պարտադիր պահանջներով, իսկ մինչև 2023 թվականի օգոստոսի 12-ը՝ կիրառել նշված փաստաթղթերը Ղրղզստանի տարածքում իրենց արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար, միայն եթե դրանց գործողության ժամկետը մինչ այդ չավարտվի։

Այդ
արտադրանքը մակնշվում է Ղրղզստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Դրա մակնշումը միասնական միութենական նշանով և շրջանառությունը ԵԱՏՄ-ի շուկայում չի թույլատրվում։

ԵՏՀ
Կոլեգիան ընդունել է դեղային բուսական հումքի մանրեական կոնտամկոնտամինացիայի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղային բուսական հումքի հիման վրա պատրաստուկների) և դեղային բուսական պատրաստուկների հսկողության ձեռնարկը։

Ձեռնարկը
թույլ կտա արտադրողներին ընտրել դեղային բուսական հումքի և դեղային բուսական պատրաստուկների մշակման տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս հսկել դրանց մանրեներով սերմանման աստիճանը և թույլ չտալ դրանում միկրոօրգանիզմների բազմացումը։

Ընդունվել
է դեղամիջոցներում ԴՆԹ-ռեակտիվ (մուտածին) խառնուրդների գնահատման և հսկողության և պոտենցիալ կանցերոգեն ռիսկի սահմանների սահմանման ձեռնարկը։

Փաստաթուղթը
սահմանում է դեղագործական սուբստանցիաների և դեղային պատրաստուկների կազմում մուտածին խառնուրդների դասակարգման և հսկողության միասնական մեթոդաբանությունը՝ դեղային պատրաստուկներում այդպիսի խառնուրդների մնացորդների առկայության դեպքում դրանց կողմից ստեղծվող պոտենցիալ կանցերոգեն ռիսկը սահմանափակելու համար։