Вход
Մեկնարկել է եվրասիական ինտեգրացիայի մասին ԵՏՀ-ի առցանց դասընթացը

Մեկնարկել է եվրասիական ինտեգրացիայի մասին ԵՏՀ-ի առցանց դասընթացը

07.07.2020
Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը «Ունիվերսարիում» էլեկտրոնային կրթության բաց համակարգում գործարկել է «ԵԱՏՄ. դա ի՞նչ է և ինչպ՞ես է գործում» առցանց դասընթացը։ Դասընթացը հասանելի կլինի 24/7։ Թեստերը հաջողությամբ հանձնելու դեպքում, ուսուցման արդյունքներով տրվելու է անվճար սերտիֆիկատ։


Առցանց դասընթացը բաժանված է ութ մոդուլի։ Դասախոսությունները հեղինակել են ԵՏՀ-ից 30-ից ավելի փորձագետներ։ Առաջին մոդուլը նվիրված է տնտեսական ինտեգրացիայի տեսական հիմքերին, պատմությանը, տնտեսությանը, միջազգային հարաբերություններին և ԵԱՏՄ-ի իրավունքին։


Երկրորդում ուսումնասիրվում են Մաքսային միության գործունեության հիմքերը, ինչպես նաև արտահանողներին և ներմուծողներին աջակցող գործիքներ՝ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը, «միասնական պատուհանի» մեխանիզմը և մտավոր սեփականության օբյեկտների միասնական ռեեստրը։ Երրորդ մոդուլը պատկերացում է տալիս ԵԱՏՄ-ի արդյունաբերական և ագրոարդյունաբերական քաղաքականության, տեխնիկական կարգավորման և ՍԲՍ միջոցների մասին։


Չորրորդ մոդուլը նվիրված է ձեռնարկատերերի համար ԵԱՏՄ-ում ստեղծված՝ իրենց իրավունքների պաշտպանության գործիքներին, մասնավորապես, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքներին։ Առանձին դասախոսությունները պատմում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների, կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի և Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման մասին։


Հինգերորդ և վեցերորդ մոդուլներում դիտարկվում են ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության ժամանակ ռեժիմային դրույթները, ընդհանուր ֆինանսական շուկան և աշխատանքի միասնական շուկան։

Յոթերորդ մոդուլում շոշափվում են էներգառեսուրսների, տրանսպորտային ծառայությունների, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաները։

Ութերորդ մուդուլում ունկնդիրները կտեղեկացվեն, թե ինչպիսի առանձնաշնորհումներ են ստանում ԵԱՏՄ-ի արտադրողները երրորդ երկրների հետ Միության առևտրային համաձայնագրերի շրջանակներում, և ինչպես են ԵԱՏՄ-ում պաշտպանում արտասահմանյան անբարեխիղճ արտադրողներից այնպիսի գործիքներով, ինչպիսիք են հակագնագցման, հատուկ պաշտպանական և փոխհատուցման միջոցները, ինչպես նաև ապրանքների թվային մակնշումը։​