Вход
«Կանաչ միջանցքները» ԵԱՏՄ երկրների միջև կդառնան ավելի անվտանգ

«Կանաչ միջանցքները» ԵԱՏՄ երկրների միջև կդառնան ավելի անվտանգ

07.07.2020

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է COVID-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակաբանական հանձնարարականները։ Փաստաթուղթը պարունակում է ԵԱՏՄ-ի մաքսային սահմանին և մաքսային տարածքում «Կանաչ միջանցքների» օբյեկտների աշխատանքի կազմակերպման հետ կապված առաջարկներ, ներառյալ՝ կանխարգելիչ և ախտահանիչ միջոցառումների անցկացումը։ Այդպիսի օբյեկտներից են ավտոլիցքավորման կայանները, տեխնիկական սպասարկման, վարորդների հանգստի և սննդի կետերը։

COVID-19-ի ներթափանցման և տարածման կանխարգելման նպատակով հանձնարարվել է կազմակերպել ջերմաչափման անցկացմամբ «մուտքային ֆիլտր», աշխատակիցներին ապահովել շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներով և ձեռնոցներով, կազմակերպել հականեխիչով ձեռքերի մշակումը, համակարգված հիմունքներով անցկացնել կանխարգելիչ ախտահանում, հետևել սոցիալական տարածության պահպանման սկզբունքները, օգտագործել մեկանգամյա ամանեղեն և այլն։

Ընդունված հանձնարարականներն ապահովելու են Միության երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակին համապատասխան այդ միջոցառումների օգտագործման հնարավորությունը։ Այդ թվում՝ անդամ պետություններից մեկում համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված նոր սահմանափակող միջոցների կիրառման, կամ նախկինում մտցված սահմանափակումների աստիճանաբար վերացման պայմաններում։

Տեղեկանք
 Փաստաթուղթը նախապատրաստվել է 2020 թվականի ապրիլի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի անդամների աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացված նախաձեռնություններ իրականացման նպատակով և ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի «COVID-19 կորոնավիրուսի համավարակի զարգացման պայմաններում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեռնարկվող տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցների մասին» N 6 կարգադրության և Հանձնաժողովի Խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցների իրականացման մասին» N 11 կարգադրության։​