Вход
ԵՏՀ-ում նշանակվել է մաքսային համագործակցության հարցերով նախարար

ԵՏՀ-ում նշանակվել է մաքսային համագործակցության հարցերով նախարար

_MG_9616-1.jpg
07.06.2019

Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նոր անդամ (Նախարար) է նշանակվել Նուրլան Ակմատովը։ Նրա իրավասություններն ընդգրկելու են Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման հարցերը։

Նուրլան Ակմատովը ԵՏՀ Կոլեգիայի նոր անդամ (Նախարար)-ի պաշտոնում փոխարինել է Մուկայ Կադիրկուլովին։

ԵՏՀ Կոլեգիայի նոր անդամը՝ կադրային մաքսավոր է։ Նուրլան Ակմատովը Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններում ծառայության է անցել 1995 թվականին և անցել է շարքային տեսուչից մինչև Ղրղզստանի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի նախագահ ճանապարհը։

2011թ-ից մինչև 2018 թվականը նա աշխատել է որպես Ղրղզստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ «Գազպրոմնեֆտ Ազիա»-ի ղեկավարի տեղակալ։ 2018-2019 թվականներին գլխավորել է «Մանաս» միջազգային օդանավակայան ԲԲԱ-ի վարչությունը։