Вход
Վերոնիկա Նիկիշինա. «ԱՀԿ-ի բարեփոխումը պետք է ապահովի առևտրի բազմակողմանի կանոնների արդյունավետությունը և հովանավորչության աճի գործուն զսպումը»

Վերոնիկա Նիկիշինա. «ԱՀԿ-ի բարեփոխումը պետք է ապահովի առևտրի բազմակողմանի կանոնների արդյունավետությունը և հովանավորչության աճի գործուն զսպումը»

IMG_9672.jpg
06.11.2019

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման, ինչպես նաև ԱՀԿ-ի նորմերի և ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրերի փոխկապակցվածության հարցերը քննարկել են Միջազգային առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում Շանհայում (Չինաստանի ժողովրդական Հանրապետություն) կայացած «ԱՀԿ-ի բարեփոխումը և ազատ առևտրի մասին համաձայնագրեր. հնարավորությունները և հեռանկարները» նստաշրջանի մասնակիցները։

Քննարկման մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել պատասխանատվությամբ մոտենալ բազմակողմանի առևտրային կանոններին աջակցելուն, որոնք հանդիսանում են ոչ միայն աշխարհի բոլոր երկրների ինկլյուզիվ զարգացման անհրաժեշտ տարր, այլ նաև հիմք՝ տարածաշրջանային և գլոբալ համատեքստներում կոոպերացիոն կապերի արդյունավետ գործելն ապահովող՝ ազատ առևտրի մասին բոլոր ժամանակակից համաձայնագրերի համար։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան հատուկ նշել է ԱՀԿ-ում առևտրային վեճերի լուծման համակարգի գործելու, կազմակերպության՝ տնտեսապես զարգացած և զարգացող անդամների հաճախ հակամարտող տեսակետներով այսօր ուղեկցվող զարգացման օրակարգի վերաբերյալ բանակցությունների նկատմամբ կշռադատված վերաբերմունքի ապահովման անհրաժեշտությունը։ «Բանակցային գործընթացի հաջողության համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի կողմերը ձգտեն բաց կերպով լուծել այն խնդիրները, որոնք հանգեցրել են ԱՀԿ-ում գոյություն ունեցող տարաձայնություններին։ Նոր բանակցությունների, այդ թվում գյուղատնտեսության, զարգացման օրակարգի, սուբսիդիաների և այլ հարցերի հետ կապված բանակցությունների նպատակները սահմանելիս, անհրաժեշտ է ի նկատի ունենալ Դոհայի փուլի նախորդ բանակցությունների հաջողությունները և անհաջողությունները», – նշել է ԵՏՀ նախարարը։

Միաժամանակ Վերոնիկա Նիկիշինան ընդգծել է, որ ազատ առևտրի մասին համաձայնագրերը, որոնց թվի ավելացումը հաճախ կապում են գլոբալ առևտրի ֆրագմենտացման և ԱՀԿ-ի թուլացման հետ, չպետք է հակադրվեն բազմակողմանի առևտրային կանոններին։ «Ազատ առևտրի մասին համաձայնագրերը հանդիսանում են ապրանքափոխանակման արագացման և բազմազանեցման դրայվերներ, արժեքի ստեղծման շղթաների գործելու արդյունավետության գրավական։ Այդպիսի համաձայնագրերի կնքման իրավունքը տրամադրվել է դեռ ժամանակակից ԱՀԿ-ի հիմքում դրված՝ 1947 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրով։ Ավելին, բազմակողմանի առևտրային համակարգի շրջանակներում ձևավորվող նոր կանոնները սկիզբ են առել հենց ազատ առևտրի մասին համաձայնագրերից, որտեղ դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը», – հայտարարել է Վերոնիկա Նիկիշինան։

Նստաշրջանի մասնակիցները նշել են համաշխարհային առևտրի և գլոբալ տնտեսության համար հովանավորչության միտումների ուժեղացման վտանգը և հաստատել են փորձագիտական և գործարար համայնքի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ԱՀԿ-ի հարթակում այնպիսի արդյունավետ պայմանավորվածությունների ձեռք բերմանը, որոնք կկարողանան խթանել համաշխարհային տնտեսության աճը և արդյունավետ կանխարգելել առևտրային պատերազմները։

Նստաշրջանին մասնակցել են Danone ընկերության գործադիր փոխնախագահ Բերտրանդ Աուստրիուն, ԱՀԿ-ի Բողոքարկիչ մարմնի նախկին նախագահ Ջեյմս Բախուսը, Roche Holding դեղագործական ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի փոխնախագահ Անդրեսա Սերենուս Հոֆմանը, China Taiping Insurance Holdings ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն և գլխավոր մենեջեր Բոնգ Սիդոնգը,  Lenovo ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Յան Յուանցինը, ԱՀԿ-ի Բողոքարկիչ մարմնի նախկին դատավոր Ջանգ Յուջաոն։
 
Նոյեմբերի 5-ից 10-ը Շանհայում անցկացվում է միջազգային առևտրային ցուցահանդես, որը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ՝ չինաստանյան շուկա մատակարարողների և ներդրողների լայն շրջանակի ներգրավման և ՉԺՀ-ի արտաքին առևտրի շարունակվող բազմազանեցման տեմպերի պահպանման համար։ Ցուցահանդեսին մասնակցել են 170 երկրից 3 հազարից ավել ձեռնարկության և պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի շարք պատվիրակություններ։ Ցուցահանդեսի միջոցառումների ավանդական մասնակիցներն են՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Չինաստանի գործընկեր պետությունների հրավիրված բարձրագույն մակարդակի ղեկավարները։