Вход
Սերիկ Ժումանգարին. «ԵՏՀ-ի գերակա խնդիրն է՝ օգնել, որպեսզի բիզնեսն օգտագործի Եվրասիական տնտեսական միության բոլոր օգուտներն ու առավելությունները»

Սերիկ Ժումանգարին. «ԵՏՀ-ի գերակա խնդիրն է՝ օգնել, որպեսզի բիզնեսն օգտագործի Եվրասիական տնտեսական միության բոլոր օգուտներն ու առավելությունները»

06.09.2019

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ակտոբե և Ուրալսկ քաղաքներում (Ղազախստանի Հանրապետություն) ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է հանրապետության բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այդ միջոցառումները դարձել են Հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկի Հասարակական ընդունարանի այս տարվա սեպտեմբերին պլանավորված արտագնա նիստերի շարքից առաջինները։

Սերիկ Ժումանգարինի խոսքերով, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բիզնեսին օգնելը՝ Հանձնաժողովի գերակա խնդիրներից մեկն է, որի կատարումը, առաջին հերթին, կայանում է ԵԱՏՄ-ի շուկաներ դուրս գալու ժամանակ արտադրողների համար խոչընդոտների վերացման մեջ։ ԵՏՀ նախարարը համագործակցության կոչ է արել արտադրողներին, ընդգծելով, որ այդ աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի նրանց ակտիվ մասնակցության դեպքում։

«Այս աշխատանքի մեջ շատ կարևոր է բիզնեսի դերը, որը կարող է դառնալ տեղեկատվության մատակարար։ Մեր կողմից մենք ցանկանում ենք լինել բիզնես համայնքի հետ անմիջական շփման մեջ՝ աշխատել, ինչպես ասվում է, «դաշտում»», – ասել է Սերիկ Ժումագարինը։

Արդեն այսօր Հանձնաժողովը ակտիվ աշխատանք է տանում այնպիսի խոչընդոտների, արգելքների և սահմանափակումների բացահայտման ու վերացման ուղղությամբ, որոնցից շատերը կապված են արտադրանքի անվտանգության վերաբերյալ լրացուցիչ պահանջների հետ։

ԵՏՀ-ի ներկայացուցչի խոսքերով, Հանձնաժողովը ունի արգելքների վերացման համար գործիքներ։ 2017 թվականին ձևավորվել է խոչընդոտների վերացման «ճանապարհային քարտեզը»։ Դրա իրականացմանն ուղղված հետևողական աշխատանքի շրջանակներում արդեն վերացվել է 30-ից ավելի խոչընդոտ, ինչը, որոշ գնահատականներով, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսին թույլ է տալու ծախքերի կրճատման շնորհիվ տնտեսել մոտ 70 մլն ԱՄՆ-ի դոլար։