Вход
Ինտերնետ առևտրի կանոնները պետք է լինեն ընդհանուր

Ինտերնետ առևտրի կանոնները պետք է լինեն ընդհանուր

Фото-Цифра.jpg
06.09.2019

В2В և В2С գործարքների գնալով էլ ավելի մեծ ծավալների թվային միջավայր շարունակապես անցնելու հետ կապված համաշխարհային առևտրի նոր հնարավորությունները և էվոլյուցիոն մարտահրավերները, հասարակության տնտեսական և սոցիալական կյանքի թվային վերափոխման առանցքային միտումները, ինչպես նաև գլոբալ թվային տնտեսությունում ռուսաստանյան արտադրողների մասնակցության բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ միջոցները քննարկվել են սեպտեմբերի 5-ին Արևելյան տնտեսական համաժողովին «Միջազգային առևտրի թվային վերափոխում. Էլեկտրոնային առևտուր և ոչ միայն» պանելային նստաշրջանի ընթացքում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան իր ելույթում նշել է թվային առևտրում արդյունավետ պետական կարգավորման ձևավորման կարևորությանը։ Նա հատուկ ուշադրություն է հատկացրել պետական միջոցների կարգավորիչ ազդեցության համաչափության, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում թվային միջավայրում աշխատող ժամանակակից բիզնեսի ստեղծմանը դրանց հավասարակշռված միտվածության ապահովման, էլեկտրոնային առևտրում տնտեսության ավանդական հատվածների ներգրավման, սպառողների իրավունքների և անհատական տվյալների պաշտպանության անհրաժեշտությանը։

ԵՏՀ նախարարի կարծիքով, Միությունն առընչվում է կարգավորման ոլորտի մի շարք մարտահրավերների հետ, որոնք կաված են տնտեսական հարաբերությունների վերափոխման հետ, երբ թվային առևտուրը եկել է գործնականապես ցանկացած տուն և գրասենյակ։ Դաև В2С հատվածում անդրսահմանային թվային առևտրային գործառնությունների ժամանակ ԱԱՀ-ի վճարման հետ կապված արտասովորությունն է, և առևտրի էլեկտրոնային խողովակներով ձեռք բերվող և փոստի միջոցով առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման հարցերն են։

«Առևտրի միջազգային և ազգային կանոնները, որոնք տասնամյակներով գրվել են ապրանքաշրջանառության ավանդական ուղիների կարգավորման համար, այսօր դառնում են անարդյունավետ և անբավարար՝ թվային առևտրի կարգավորման համար։ Եվ մեզ համար չափազանց կարևոր է ապահովել, որպեսզի նոր կարգավորումը, որը ներդրվելու է, լինի մի կողմից՝ արդյունավետ, իսկ մյուս կողմից՝ ավելորդ չափով չսահմանափակի ձեռնարկատերերին, որպեսզի մեր իրավազորության սահմաններում մյուս երկրների համեմատ չստեղծվեն բիզնեսի զարգացման համար վատագույն պայմաններ», – ասել է Վերոնիկա Նիկիշինան։

Համաձայն ՅՈՒՆԿԹԱԴ-ի վիճակագրությանը, երկրների մեծամասնությունը՝ 79%-ն արդեն ունի Ինտերնետային գործառնությունների իրականացման ոլորտում օրենսդրություն, 52%-ը մշակել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրություն, իսկ 58%-ը՝ անհատական տվյալների պաշտպանության ոլորտում, երկրների 72%-ն ընդունել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում օրենսդրություն։

ԵՏՀ նախարարի խոսքերով, ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է լինել էլեկտրոնային առևտրում միջազգային ստանդարտի մշակման բնագավառում ակտիվ խաղացողներ։ Այդպիսի աշխատանքի համար որպես հարթակ կարող է հանդիսանալ ԱՀԿ-ը, որը պետք է առավելագույն չափով արագ նախապատրաստի Ինտերնետ առևտրի կարգավորման կանոնների փաթեթը՝ թերմինաբանությունով և առանցքային կետերով, ինչպես դա արվել է ավանդական առևտրում, որը երկար տարիներ ծառայում է որպես բազիս միջազգային առևտրի համար։ «Քանի դեռ մենք դեռ չունենք այդպիսի միջազգային ստանդարտներ, մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը Միության հիմնական գործընկերների հետ առևտրում իրավական վակուումը լրացնելով ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին կնքվող համաձայնագրերի համապատասխան բաժինների միջոցով», – ասել է Վերոնիկա Նիկիշինան։

Նստաշրջանին նաև մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ Մաքսիմ Ակիմովը, պետքարտուղար - Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը, «Ռուսաստանի Փոստ» ԴՊՈՒՁ-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Պոդգուզովը, «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սլեպնյովը և այլոք։