Вход
Միխաիլ Մյասնիկովիչը Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը առաջարկել է կատարելագործել ԵՏՀ-ի աշխատանքը

Միխաիլ Մյասնիկովիչը Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը առաջարկել է կատարելագործել ԵՏՀ-ի աշխատանքը

06.03.2020

          Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Հանդիպումը կայացել է մարտի 6-ին ՌԴ Կառավարական տան Բուխարու սրահում։ Կողմերը քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների վրա տարվող աշխատանքի ընթացքը և ԵՏՀ-ի աշխատանքի կատարելագործման հետ կապված հարցեր։

                Ինչպես ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը, նա այցելել է Եվրասիական տնտեսական միության բոլոր մայրաքաղաքներ և պատկերացում է կազմել «հնգյակի» պետությունների ղեկավարների, կառավարությունների և ինտեգրացիայի հարցերով անմիջապես զբաղվող պաշտոնատար անձանց ցանկությունների և խրատների մասին։

                «Ինձ նաև հնարավորություն է ընձեռնվել դիտելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը, և ես կցանկանայի կիսվել իմ ենթադրություններով, թե ինչպես կատարելագործել մեր աշխատանքը։ Կան բավականի շատ հանգուցային պահեր, որոնք լուծում են պահանջում», – ասել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։

                Նա նաև նշել է, որ առկա է խզում՝ պետությունների ղեկավարների և կառավարությունների կողմից ընդունված որոշումների և իրական գործերի միջև։

                «Այդ խզումը մենք փորձել ենք կարգավորել մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի գործիքների և մեխանիզմների շնորհիվ։ Այդ փաստաթղթի արժեքը, իմ կարծիքով, առաջին հերթին կայանում է նրանում, որ այնտեղ դրվել են ուղղակիորեն գործող նորմեր»,– նշել է Միխայիլ Մյասնիկովիչը։

                Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ ռազմավարական ուղղությունների վրա տարվող աշխատանքի ավարտը կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում։ Լրամշակված նախագիծը պլանավորվում է քննարկել ապրիլի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

                «Կոլեգիայի առջև կանգնած է պատասխանատու խնդիր՝ ապահովել «հնգյակի» տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերի համակարգումը, ինտեգրածիոն կոնտուրի մեջ ներառել նոր ոլորտներ, նախ և առաջ թվային տնտեսությունը»,– ասել է ռուսաստանյան վարչապետը։

                Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բացարձակորեն բաց է միութենական մարմինների աշխատանքի կատարելագործման նոր նախաձեռնությունների համար և Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել «եվրասիական լոկոմոտիվի գործառույթները»։

                «ԵՏՀ-ի աշխատանքի արդյունավետությունից կախված են լինելու ներդրումների համար Միության շուկայի գրավչությունը, տնտեսական աճը, մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարելավումը», – ամփոփել է Միխայիլ Միշուստինը։

                Ավել վաղ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն աշխատանքային այցեր է կատարել Բելառուս, Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան, որտեղ հանդիպել է պետությունների ղեկավարության հետ։​