Вход
Ռուսաստանը հանում է ԵԱՏՄ-ի երկրներից ապրանքների ազատ տեղաշարժի համար խոչընդոտները

Ռուսաստանը հանում է ԵԱՏՄ-ի երկրներից ապրանքների ազատ տեղաշարժի համար խոչընդոտները

05.09.2019


Ռոսսելխոզնադզորը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնություն անասնապահական արտադրանքի մատակարարումների վերաբերյալ ղազախստանյան հինգ ընկերության նկատմամբ նախկինում մտցված սահմանափակումները չեղյալ համարելու մասին։

Բացի այդ, բելառուսական կողմը հաստատել է արգելքի վերացումը, որը կապված էր Ռոսսելխոզնադզորի կողմից 2018 թվականի հուլիսին Բելառուսի Հանրապետության տարածքից թարմ ագարիկոնների մատակարարումների վերաբերյալ սահմանափակումների հետ։ Մինչ այդ ԵՏՀ Կոլեգիան որոշում էր ընդունել տեղեկացնել Ռուսաստանին ԵԱՏՄ-ի իրավունքը պահպանելու անհրաժեշտության մասին։ Այժմ այդ արգելքը վերացված է, իսկ բելառուսական ագարիկոնները առանց խոչընդոտների մատակարարվում են Ռուսաստան։

«ԵՏՀ-ի և ԵԱՏՄ-ի երկրներից մեր գործընկերների համատեղ աշխատանքի շնորհիվ վերացվել են սննդամթերքի առանձին կատեգորիաների մատակարարման հետ կապված սահմանափակումները։ Մենք ընկալում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող միջոցները, որպես մեր երկրների ձեռնարկատերերի վրա լուրջ ազդեցություն ունեցող՝ սահմանափակող միջոցների դադարեցման վերաբերյալ կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն»,նշել է ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։​