Вход
ԵՏՀ Խորհրդի արդյունքները

ԵՏՀ Խորհրդի արդյունքները

04.09.2020

Սեպտեմբերի 4-ին անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հերթական նիստը։

ԵՏՀ Խորհուրդը քննարկել է Ուզբեկստանին ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ հարցը։

Խորհրդի անդամները հաստատել են դեղորայքային պատրաստուկների կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոնների փոփոխությունները։

Մինչև 2025 թվականը երկարաձգվել է ԵԱՏՄ երկրների ազգային GMP սերտիֆիկատների փոխադարձ ճանաչումը։

Պայմանավորվել են հստակեցնել  «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջները։

Քննարկվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի  զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը։

ԵՏՀ Խորհուրդն ընդունել է կարգադրություն, որով ԵԱՏՄ պետությունների լիազորված մարմիններին և ազգային բանկերին առաջարկվել է գործարկել պետական գնումների նպատակների համար ԵԱՏՄ երկրների բանկերի կողմից տրված բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման փորձնական նախագծեր։​