Вход
«Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին փոփոխություններ են սպասում

«Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին փոփոխություններ են սպասում

04.09.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը սեպտեմբերի 4-ին լրացրել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանը «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) փոփոխություններով։ 


Առաջարկվում է հստակեցնել տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջները դրա կիրառման պրակտիկայի արդյունքներից ելնելով։  Մասնավորապես, փոփոխությունները վերաբերելու են տեխնիկական կանոնակարգի հասկացություններին, խաղալիքների նոր տեսակներին (օրինակ՝  օծանելիքային կոմպոզիցիաների ստեղծման հավաքածուներ, քիմիական խաղալիքներ) ներկայացվող պահանջներին, մագնիսական հոսքի ցուցանիշներին, էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակին, թունավորության ցուցիչին։​