Вход
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

IMG_3901.jpg
04.09.2019

Սեպտեմբերի 4-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընթացիկ զարգացման հարցեր։

ՌԴ Կառավարության նախագահը բարձր է գնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնին Տիգրան Սարգսյանի աշխատանքը։ Նա նշել է ԵԱՏՄ-ի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը՝ ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի մակարդակով, այնպես էլ Եվրասիական միջկառավարական խորհրդի մակարդակով հանդիպումների շրջանակներում։

«Ցանկանում եմ նշել Զեր առանձնահատուկ դերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ղեկավարի պաշտոնում այդ աշխատանքի կազմակերպման մեջ։ Ինձ թվում է, որ վերջին տարիների ընթացում հաջողվել է ապահովել լիովին հանգիստ, արդյունավետ աշխատանք, երբ ոչ կարևոր հարցերը չեն ներկայացվում կառավարությունների ղեկավարների Խորհրդի, առավել ևս՝ պետությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը և միաժամանակ առաջ են քաշվում իսկապես կարևորագույն հարցեր, – ասել է Դմիտրի Մեդվեդևը։ – Ամենակարևորը՝ դուք առաջ էք մղում մեր երկրների, մեր «հնգյակի» համար շատ արդիական օրակարգը։ Ես ի նկատի ունեմ, մասնավորապես, «թիվը», քանի որ բոլոր մեր երկրները, ինտենսիվության տարբեր աստիճանով, բայց այնուամենայնիվ անցնում են թվային տնտեսության, օգտագործում են «թիվը» պետական կառավարման, սոցիալական ծառայությունների մատուցման մեջ։ Եվ այդ ամենը մենք պետք է կատարենք համաձայնեցված կերպով, այնպիսի ռեժիմում, երբ մենք, բոլոր իմաստներով, խոսում ենք մի և նույն լեզվով»։

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դրական գնահատելու համար և նշել է, որ ԵԱՏՄ մարմինների նիստերի շրջանակներում պարբերական հանդիպումները օգնում են տեսնել այն հեռանկարային ուղղությունները, որոնցում Միության պետությունները կարող են համատեղ հասնել նոր հաջողությունների։

«Անշուշտ, այն, որ վարչապետները հնարավորություն ունեն տարեկան չորս անգամ քննարկել ինտեգրման բոլոր հարցերը, օգնում է Կոլեգիային եվրասիական օրակարգի առաջխաղացման հարցում։ Ձեր այդ նախաձեռնությունը, որին հավանություն են տվել մյուս վարչապետները, շատ իմաստուն քաղաքական որոշում է հանդիսացել, որը թույլ է տվել իրականացնել Եվրասիական միության մասին պայմանագրում ամրագրված հիմնարար նորմերը։ Ձեր անձնական մասնակցությունը և պարբերական հանդիպումները, անշուշտ, լուրջ ազդակ են հաղորդել հասունացած հարցեր լուծման համար, ինչպես նաև, իհարկ է, մեզ թույլ են տալիս շոշափել, իրականում տեսնել այն հեռանկարային ուղղությունները, որտեղ մենք կարող ենք համատեղ հասնել նոր հաջողությունների», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։