Вход
ԿԱԳ արդյունքներով մշակվել են վերազգային կարգավորման գիտականորեն հիմնավորվածության ապահովման վերաբերյալ հանձնարարականներ

ԿԱԳ արդյունքներով մշակվել են վերազգային կարգավորման գիտականորեն հիմնավորվածության ապահովման վերաբերյալ հանձնարարականներ

04.09.2019

Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) հարցերով աշխատանքային խումբը, որը ներառում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բիզնես համայնքի ներկայացուցիչների, քննարկել է մաքսային կարգավորման, անասնաբուժական միջոցների կիրառման, ինչպես նաև դեղամիջոցների շրջանառության ոլորտում որոշումների նախագծերը։​ 

«Ինչպես ցույց է տվել այսօրվա նիստը, – նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը, – ԿԱԳ ընթացակարգը թույլ է տալիս որոշել, թե որ դեպքերում բիզնեսի համար ծանրաբեռնումների սահմանումը ունի լրացուցիչ, այդ թվում՝ գիտականորեն հիմնավորման և, բիզնես միջավայրի հարմարավետության և անվտանգության պահանջների ապահովման միջև կարգավորիչ հավասարակշռության պահպանման համար՝ համալիր մոտեցման կարիք»։

Նիստի մասնակիցները քննարկել են ԵՏՀ Կոլեգիայի որոշման նախագիծը, որը նախատեսում է ապրանքների հայտարարագրում նույնականացման միջոցներով մակնշման մասին տեղեկությունների նշման կարգը այն դեպքում, երբ այդպիսի մակնշումը մտցվել է Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրությամբ։ ԵՏՀ Կոլեգիայի այդ որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է Ռուսաստանում ծխախոտային արտադրանքի մակնշման կիրառման հետ կապված։

Ամփոփիչ ԿԱԳ-ի արդյունքներով նշվել է սննդային կերերի կարգավորման գիտական հիմնավորվածության և համալրի բնույթի ապահովման անհրաժեշտության տեսակետից լիզինի նկատմամբ անասնաբուժական միջոցների ցանկի ընդլայնման մասին Հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագծի լրացուցիչ մշակման անհրաժեշտությունը։

Դիտարկվող դեպքում լիզինի նկատմամբ լրացուցիչ թույլատրողական ընթացակարգերի ներդրումը չի ուղեկցվում հստակ անասնաբուժասանիտարական պահանջների սահմանումով։ Դա կարող է հանգեցնել վարչարարության մեջ դժվարությունների և գործնականում այդ անասնաբուժական միջոցների ինքնակամ կիրառմանը։ Մեծամասամբ երրորդ երկրներից մատակարարվող լիզինի ներմուծման նկատմամբ հստակ պահանջներով չապահովված անասնաբուժական միջոցների կիրառման պայմաններում առկա են սպառողների՝ Միության պետությունների թռչնաբուծական և խոզաբուծական ձեռնարկությունների համար լիզինի պակասի և թանգացման զգալի ռիսկեր։

Այդ կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կարգավորիչ ազդեցության գնահատման արդյունքները հաշվի առնելով լիզինի ներմուծման նկատմամբ լրացուցիչ միջոցների բացասական ազդեցության ռիսկերի քննարկման համար, ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազորված մարմինների խորհրդակցության անցկացման մասին։

Աշխատանքային խմբի անդամները ողջունել են ԵՏՀ Կոլեգիայի որոշման նախագիծը, որը նախատեսում է անասնաբուժական սերտիֆիկատի մեջ Միության մաքսային տարածք արտահանվող տոհմային և օգտագործվող խոշոր եղջերավոր կենդանիների՝ սպունգանման էնցեֆալոպաթիայի նկատմամբ անապահով երկրների կենդանիների հետ գենետիկորեն կապված չլինելու մասին տեղեկությունների պարտադիր նշման վերաբերյալ պահանջի չեղարկումը։

Աշխատանքային խումբը նաև համաձայնվել է Բժշկական կիրառման համար դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հետ։ ԵՏՀ Խորհրդի կողմից մշակված որոշման նախագիծը թույլ կտա վերացնել իրավական անորոշությունը և բացառել նախկինում ազգային պահանջներով գրանցված դեղային պատրաստուկների գրանցման դոսյեների Միության պահանջներին համապատասխանեցման նկատմամբ տարբեր մոտեցումները, ինչպես նաև կարգավորել այդ ընթացակարգը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացման համար անհրաժեշտ հարցերը։