Вход
ԵՏՀ-ում անցկացվել է մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման պլանին նվիրված առաջին խորհրդակցությունը

ԵՏՀ-ում անցկացվել է մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման պլանին նվիրված առաջին խորհրդակցությունը

04.08.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի կողմից այս տարվա մայիսին ընդհանուր առմամբ հավանություն ստացած՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման համալիր պլանի մշակմանը նվիրված փորձագիտական խորհրդակցությունների շարքը։ 

Օգոստոսի 3-ին կայացած առաջին քննարկման առարկա են հանդիսացել Եվրասիական տնտեսական միությունում ռազմավարական պլանավորման և երկարաժամկետ կանխատեսման հարցերը։ Փորձագետների և գիտական համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակի բանավեճի ընթացքում քննարկվել են Ռազմավարական ուղղությունների դրույթների իրագործման մոտեցումները կապված տնտեսական զարգացմանն աջակցելու մեխանիզմների ձևավորման, տնտեսության կանխատեսման մեթոդաբանության կատարելագործման, ԵԱՏՄ-ի գիտատեխնիկական զարգացման, ինչպես նաև մինչև 2035 թվականը Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների հետ։

«Ներկա իրավիճակի բարդությունը կայանում է այն տուրբուլենտության մեջ, որը կապված է համաշխարհային տնտեսության կառուցվածքի վերափոխման, տեխնոլոգիական և աշխարհատնտեսական կացութաձևերի փոփոխության հետ, որտեղ թրենդները չեն երևում, ինչը դժվարացնում է կանխատեսման համար ավանդական էկոնոմետրիկական մոդելների կիրառումը։ Այս իրավիճակում մենք պետք է փնտրենք ռազմավարական կանխատեսման համար սկզբունքորեն նոր մոտեցումներ», – հայտարարել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազյևը։

Նիստին մասնակցել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը, որն նշել է, որ Միության ապագան կայանում է անդամ պետությունների զարգացմանն ու համագործակցությանն ուղղված աշխատանքում։  Որպես հրավիրված փորձագետներ հանդես են եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ներկայացուցիչները։

Հանձնաժողովը սկսել է Ռազմավարական ուղղությունների իրագործման պլանի մանրամասն մշակումը ամբողջովին համաձայնեցված բաժինների մասով։

Անցկացված խորհրդակցությունների արդյունքներով մշակվելու է Ռազմավարական ուղղությունների իրագործման պլան-ժամանակացույց, որտեղ ընդգրկվելու են ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա զարգացման մասին հայտարարագրով դրված խնդիրներին հասնելու միջոցներն ու մեխանիզմները։​