Вход
ԵՏՀ-ն պարզաբանում է Կրկնակի հարկումից խուսափելու մասին ռուս-ղազախական կոնվենցիայի կիրառության հարցերը

ԵՏՀ-ն պարզաբանում է Կրկնակի հարկումից խուսափելու մասին ռուս-ղազախական կոնվենցիայի կիրառության հարցերը

04.03.2016

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հարկ վճարողներից բազմաթիվ դիմումներ է ստանում  հարկային ռեզիդենտության հաստատման մասով ստեղծված իրավիճակի մասին՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Կրկնակի հարկումը վերացնելու և եկամուտի ու կապիտալի հարկի վճարումից խուսափումը կանխելու մասին կոնվենցիայի նորմերի կիրառությանը համապատասխան

Հաշվի առնելով, որ փաստաթղթերի օրինականացման հարցը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների արդարադատության նախարարությունների իրավասությանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համապատասխան հարցումներ է ուղարկել Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություններ:

Ի պատասխան ԵՏՀ հարցումներին՝ ստացվել է ՌԴ Արդարադատության նախարարության 2015 թվականի մարտի 17-ի № 06-20137/15  նամակն առ այն, որ տվյալ հարցը լուծվում է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից՝ երկկողմ ձևաչափով, և Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2015 թվականի մարտի 11-ի № 20-1-4/9098 նամակն առ այն, որ տվյալ հարցը դիտարկվում է Ղազախստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության և Ռուսաստանի դաշնության Արդարադատության նախարարության միջև:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության և Ղազախստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության միջև մշակվել է Կրկնակի հարկումը վերացնելու և եկամտի ու կապիտալի հարկերի վճարումից խուսափումը կանխելու մասին Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված կոնվենցիայի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը:

Բացի այդ, Ռուսական կողմը հաղորդել է, որ ներկայումս ընդունվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2015 թվականի օգոստոսի 8-ի № 1531-р կարգադրությունը «Նոտաների փոխանակման միջոցով Կրկնակի հարկումը վերացնելու և եկամտի ու կապիտալի հարկերի վճարումից խուսափումը կանխելու մասին ՂՀԿ և ՌԴԿ միջև կնքված կոնվենցիայի շրջանակներում ՂՀ և ՌԴ մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին համաձայնագրի  կնքման մասին»:

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է համանման՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ի № 863 որոշումը: Որոշմանը համաձայն, ՂՀ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է Համաձայնագիրը ստորագրել Կրկնակի հարկումը վերացնելու և եկամտի ու կապիտալի հարկերի վճարումից խուսափումը կանխելու մասին ՂՀԿ և ՌԴԿ միջև կնքված կոնվենցիայի շրջանակներում ՂՀ և ՌԴ մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին նոտաներով փոխանակման տեսքով:

Այսպիսով, առաջիկայում դիվանագիտական նոտաների փոխանակման ճանապարհով կկնքվի Համաձայնագիր կրկնակի հարկումը վերացնելու և եկամտի ու կապիտալի հարկերի վճարումից խուսափումը կանխելու մասին Ղազախստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված կոնվենցիայի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին:

Հարկ է նշել, որ Կրկնակի հարկումը վերացնելու և եկամտահարկի և կապիտալի հարկի վճարումից խուսափումը կանխելու մասին կոնվենցիաները կնքված են երկկողմ և կարող են մեկնաբանվել միայն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից:

Ընդ որում, ԵԱՏՄ մասին պայմանագրում նախատեսված չեն առանց օրինականացման (ապոստիլացման) հարկային ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակը ճանաչելու Հանձնաժողովի լիազորությունները: