Вход
ԵՏՀ պատվիրակությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին

ԵՏՀ պատվիրակությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին

03.09.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Հանձնաժողովի նախարարները և վարչությունների տնօրենները սեպտեմբերի 3-ին մասնակցել են Մոսկվայում Ալեքսանդրովսկի այգում Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակի դրման արարողությանը։

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանում նշվում է Զինվորական փառքի օրը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Այդ օրը խորհրդանշում է անցում պատերազմական վիճակից՝ խաղաղությանը, հաշտեցման և համագործակցության ուղիների որոնմանը։