Вход
ԵԱՏՄ-ի երկրները և Իրանը պատրաստ են խորացնել համագործակցությունը

ԵԱՏՄ-ի երկրները և Իրանը պատրաստ են խորացնել համագործակցությունը

IMG01474.jpg
03.09.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, Համագործակցության հարցերով Իրանահայկական և Իրանառուսական համատեղ միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Ռեզա Արդականիյանի հետ սեպտեմբերի 2-ին Մոսկվայում՝ ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում։

«
Մենք ուրախ ենք ողջունել մեր թանկարժեք հյուրերին, որոնց հետ ակտիվորեն զարգացնում ենք համագործակցությունը, – ընդգծել է Տիգրան Սարգսյանը։ Մեր Միության պետությունների ղեկավարներն առանձնահատուկ նշանակություն են հատկացնում Իրանի հետ համագործակցության խորացմանը։ Մեր առանձնահատուկ հարաբերություններն ամրագրված են համատեղ փաստաթղթերում, առաջին հերթին, վերջերս բոլոր Կողմերի վավերացրած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված Ժամանակավոր համաձայնագրում։ Մենք արդեն նոտաների փոխանակում ենք կատարել այդ կապակցությամբ։ Դա նշանակում է, որ մոտ ժամանակներս մեր համաձայնագրին ուժի մեջ կմտնի և մենք կկարողանանք տեղափոխել մեր հարաբերությունները նոր մակարդակ»։

ԵՏՀ
Կոլեգիայի նախագահը շնորհակալություն հայտնեց Ռեզա Արդականիյանին անձնական ջանքերի համար, ի դեմս նրա՝ նաև մյուս իրանցի գործընկերներին, որոնք մասնակցում էին բանակցություններին և օգնեցին հասնել հաջողության։

Իր
հերթին, Իրանի էներգետիկայի նախարարը շնորհակալության խոսքեր է ասել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինայի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Միության անդամ պետությունների բանակցային թիմի հասցեին։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության՝ և պետական կառույցները, և բիզնեսը պատրաստ են Համաձայնագրի շրջանակներում ակտիվացնել փոխգործակցությունը ԵԱՏՄ իրենց գործընկերների հետ։

Մասնավորապես
, իրանական կողմը որոշում է կայացրել Մոսկվայում Իրանի Առևտրատնտեսական պալատի բացման մասին, որն անմիջականորեն ներգրավվելու է կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերություններ ամրացմանն աջակցելու գործընթացին։ Բացի այդ, Իրանում ամենաբարձր պետական մակարդակով քննարկվում են ԵՏՀ-ի և Միության երկրների ձեռնարկատերերի հետ համագործակցության մյուս մեխանիզմները։ Իրանի էներգետիկայի նախարարը համոզմունք է հայտնել, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կգտնվեն համագործակցության նոր արդյունավետ ձևաչափեր։

«
Իրանցիները կանեն ամեն հնարավորը, որպեսզի Եվրասիական տնտեսական միության հետ պայմանավորվածությունները, այդ թվում էներգետիկական և այլ ոլորտներում՝ իրականացվեն», – հայտարարել է Ռեզա Արադակաիյանը։

Տիգրան
Սարգսյանն Իրանի էներգետիկայի նախարարին հիշեցրել է Բիշքեկում (Ղրղզստան) մոտ ժամանակներս «Եվրասիական շաբաթ»-ի անցկացման մասին և հրավիրել է իրանական բիզնեսի ներկայացուցիչներին դրանում մասնակցելու։ «Ես և Հանձնաժողովի մյուս նախարարները՝ մեր ամբողջ թիմը լինելու է Բիշքեկում։ Համաժողովին կմասնակցեն Միության գործարար համայնքի շատ ներկայացուցիչներ։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի խոշորագույն եվրասիական հարթակում ներկա գտնվի իրանական բիզնեսը». «Եվրասիական շաբաթ»-ի ընթացքում իրանցի ձեռնարկատերերի համար պարզաբանվելու են ԵԱՏՄ միասնական շուկայում առևտրի բոլոր առավելությունները։

ԵՏՀ
Կոլեգիայի նախագահը հայտնել է, որ ԵԱՏՄ Գործարար խորհուրդը նախապատրաստել է Իրանի բիզնես համայնքի հետ համագործակցության մասին հուշագիր։ «Մենք ցանկանում ենք, որ այդ փաստաթուղթը ստորագրվի համաժողովի օրերին, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Դա կդառնար ևս մի հաստատում, որ Իրանի և ԵԱՏՄ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են»։

Անդրադառնալով
Իրանի հետ տրանսպորտային ոլորտում ԵԱՏՄ երկրների հնարավոր փոխգործակցությանը, Տիգրան Սարգսյանը նշել է կողմերի տարանցման բարձր ներուժը։ Աշխարհագրական դիրքն ինքն է կանխորոշել նրանց համար «ՀյուսիսՀարավ», «ԱրևմուտքԱրևելք» առանցքային ուղղություններում հիմնական տրանսպորտային հանգույցների դերը։ Սակայն այդ ներուժը ճիշտ իրագործելու համար պահանջվում է բաց փոխշահավետ երկխոսություն։

«
Մեր Միության երկրների ղեկավարները խնդիր են դրել՝ զգալիորեն ավելացնել ԵԱՏՄ տարածքով մատակարարումների ծավալները։ Այստեղ առկա են նաև Իրանի շահերը։ Մենք կցանկանայինք շոշափել ընդհանուր մոտեցումները, որոնք թույլ կտային մեր մասնագետների մակարդակով սկսել համապատասխան մեխանիզմների իրականացումը։ Խոսքը վերաբերում է ֆիզիկական և թվային ենթակառուցվածքի, ֆինանսական մեխանիզմների ստեղծմանը, որոնք ուղեկցելու են տարանցիկ փոխադրումները», – հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։.

ԵՏՀ
Կոլեգիայի նախագահը և Իրանի էներգետիկայի նախարարը նաև անդրադարձել են կայանալիք երկու խոշոր միջոցառումներին՝ եվրասիական տարածքի տարանցումային ներուժին նվիրված ԵԱՏՄ համաժողովին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որոնք տեղի են ունենալու Երևանում այս տարվա սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին։ Կողմերը նշել են տվյալ միջոցառումներին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի կայանալիք ժամանման կարևորությունը և նշանակալիությունը։

Հանդիպման
ավարտին Ռեզա Արդականիյանը Տիգրան Սարգսյանին հրավիրել է այցելել Իրան՝ իրանական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման և համագործակցության հետագա մեխանիզմների համատեղ քննարկման համար։