Вход
ԵՏՀ-ի Տրանսպորտի հարցերով խորհրդատվական կոմիտեն ամփոփել է առաջին կիսամյակում ինտեգրումային գործընթացների արդյունքները

ԵՏՀ-ի Տրանսպորտի հարցերով խորհրդատվական կոմիտեն ամփոփել է առաջին կիսամյակում ինտեգրումային գործընթացների արդյունքները

03.09.2019

Եվրասիական
տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ավարտել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների օդանավակայանների ենթակառուցվածքի, օդանավակայանի սարքավորումների, օդանավերի թռիչքների օդագնացային և ռադիոտեխնիկական ապահովման, ինչպես նաև եվրասիական «հնգյակի» երկրներում գոյություն ունեցող՝ ավտոմոբիլային տրանսպորտում և ճանապարհային տնտեսությունում օգտագործվող մտավոր տրանսպորտային համակարգերի վիճակի վերլուծությունը։

Հետազոտության
արդյունքները հավանություն են ստացել Հանձնաժողովի Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ ԵՏՀ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևի նախագահությամբ անցկացված նիստին։

Բացի
այդ, Կոմիտեն քննարկել է տարանցիկ և մուլտիմոդալ (համակցված) փոխադրումները կարգավորող օրենսդրական ակտերի վերլուծության միջանկյալ արդյունքները, տրանսպորտային ծառայությունների շուկայի ձևավորման համաշխարհային փորձի հետազոտումը, միջազգային պայմանագրերին և կոնվենցիաներին միութենական երկրների մասնակցության մշտադիտարկումը։

«
Մեր հիմնական գործունեությունը 2019 թվականի առաջին կիսամյակում եղել է վերլուծական զեկույցների նախապատրաստումը։ Մեզ հարկավոր է արագացնել այդ աշխատանքը և ուշադրությունը կենտրոնացնել համապատասխան որոշումների և հանձնարարականների նախապատրաստման վրա, որոնք անհրաժեշտ է Հանձնաժողովի Կոլեգիայի քննարկմանը ներկայացնել մինչև սույն թվականի հոկտեմբերը։ Դա կարևոր է տրանսպորտային համալիրների ինտեգրման հետագա փուլերի համար։ Հաջորդ տարի մենք սկսում ենք 2021-2023 թվականների «ճանապարհային քարտեզների» նախապատրաստմանը», – նիստի արդյունքներով նշել է Էմիլ Կայկիևը։

Հետազոտությունների
աշխատանքը պլանավորվում է ավարտել մինչև այս տարվա III-րդ եռամսյակի ավարտը։ Այդ թվում դա՝ միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների կազմակերպման և ձևակերպման ժամանակ անթուղթ տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ համաձայնեցված մոտեցումների և գնացքների շարժման կազմակերպման մեջ առկա թերությունների հետազոտությունն է։ Փաստաթուղթը սահմանում է անթուղթ տեխնոլոգիաների ներդրման օգնությամբ երկաթուղային բեռնափոխադրումների որակի կատարելագործմանն ուղղված միջոցների ցանկը։

Այսպիսի
մոտեցումը նպաստելու է արտադրական գործողությունների գրանցման ծախքերի նվազեցմանը, փաստաթղթերի և տվյալների կրկնօրինակման բացառմանը, ԵԱՏՄ երկրների՝ միջազգային հաղորդակցության շրջանակներում բեռների փոխադրման հետ կապված գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված հաշվետվության ձևավորմանը։

Այդ
փաստաթղթերի հիման վրա պլանավորվում է նախապատրաստել այն միջազգային պայմանագրերի ցանկը, որոնցով հնարավոր է մշակել համաձայնեցված դիրքորոշումներ ինտեգրացիոն նպատակներով։

Նաև
քննարկվել և համաձայնեցվել են սահմանափակ ֆիզիկական կարողություններով անձանց համար տրանսպորտային ենթակառուցվածքի և հասարակական տրանսպորտի անարգել, հարմար և անվտանգ հասանելիության համար պայմանների ստեղծման, միջազգային հաղորդակցության շրջանակներում բեռների փոխադրման կազմակերպման և ձևակերպման ժամանակ անթուղթ տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ համաձայնեցված մոտեցումների կիրառման և գնացքների շարժման կազմակերպման մեջ առկա թերությունների վերացման, ԵԱՏՄ երկրների միջազգային հաղորդակցության շրջանակներում ուղևորափոխադրումների որակի բարձրացման վերաբերյալ հանձնարարականների նախագծերը։

Դրանք
Հանձնաժողովի Կոլեգիայի քննարկման են ներկայացվելու սահմանված կարգով։

Ընդհանուր
առմամբ, Կոմիտեն հատուկ ուշադրություն է հատկացրել «ճանապարհային քարտեզների» միջոցառումների իրականացմանը, որոնց կատարման ժամկետը լրանում է 2019 թվականին։

Բացի
այդ, Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են ԵԱՏՄ և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի հետագա իրականացման հարցերը։ Փաստաթուղթը նախատեսում է ներդրումների ներգրավում տրանսպորտային լոգիստիկական ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման, տրանսպորտային միջանցքների զարգացման մեջ։ Ինչպես նաև ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծում և արդիականացում։ Կոմիտեն ողջունել է Հանձնաժողովի՝ համաձայնագրի իրականացման համար ստեղծվող Համատեղ հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի/ենթակոմիտեի ստեղծման մասին առաջարկը և հանձնարարել է նախապատրաստել քննարկվելիք ուղղությունների (հարցերի) ցանկի վերաբերյալ առաջարկներ։

Խորհրդատվական
կոմիտեի անդամները ողջունել են «Տրանսպորտային շաբաթ – 2019» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ստենդի կազմակերպման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարարության նախաձեռնությունը, որտեղ պլանավորվում է արտապատկերել զարգացման հնգամյա ժամանակահատվածում տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրումային գործընթացների վիճակը։

Խորհրդատվական
կոմիտեի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի դեկտեմբերին։