Вход
ԵՏՀ նախարար Նուրլան Ակմատովը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ԵՏՀ նախարար Նուրլան Ակմատովը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

03.07.2019

Մաքսային կարգավորման կատարելագործման, առևտրի ընթացակարգերի՝ մաքսային վարչարարության միջազգային ստանդարտներին և առաջատար փորձին համապատասխան պարզեցման, ինչպես նաև մաքսային ոլորտում եվրասիական ինտեգրման հեռանկարները Բրյուսելում (Բելգիա) քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ակմատովը և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան։

«Մաքսային գործի ոլորտում ԵՏՀ-ի և ՀՄԿ-ի փոխգործակցությունը զարգանում է 2016 թվականին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում և հանդիսանում է միջազգային համագործակցության կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը, որը նպաստում է ԵԱՏՄ-ում մաքսային գործառնությունների ներդաշնակեցմանը և արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը», – ընդգծել է Նուրլան Ակմատովը։

Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի ր ՀՄԿ-ի փոխգործակցության ակտիվացման հնարավորությունն Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին համապատասխան ապրանքների դասակարգման հարցերով փորձագիտական եզրակացությունների փոխանակման մասով։ Օրակարգի մյուս հարցերն էին ԵՏՀ մաքսային բլոկի ներկայացուցիչների մասնակցությունը Կիոտոյի կոնվենցիայի համապարփակ վերանայման հարցերով աշխատանքային խմբում, ՀՄԿ մյուս աշխատանքային մարմիններում, ինչպես նաև մաքսային կարգավորման գործիքների կատարելագործման ընթացքում Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Եվրասիական տնտեսական միության դերի և կարգավիճակի բարձրացումը։

ՀՄԿ-ի գլխավոր գրասենյակ կատարած այցի շրջանակներում, ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Նորլան Ակմատովը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Մաքսային համագործակցության խորհրդի 133/134-րդ նիստին, որին քննարկվել են ՀՄԿ մարմինների 2018-2019 թվականներին կատարած աշխատանքի արդյունքները։

Տեղեկանք
Մաքսային վարչարարության զարգացման հեռանկարները միջազգային մաքսային համայնքում սահմանող ՀՄԿ հիմնական մարմինը Մաքսային համագործակցության խորհուրդն է։ Խորհրդին վերապահվել են մաքսային համագործակցության բոլոր հարցերի, մաքսային համակարգերի տեխնիկական կողմերի ուսումնասիրման գործառույթները, կոնվենցիաների նախագծերի նախապատրաստումը, մաքսային կարգավորման հարցերի վերաբերյալ հանձնարարականների մշակումը, միջկառավարական կազմակերպությունների հետ Խորհրդի իրավասությունների շրջանակներում ընդգրկված հարցերի շուրջ համագործակցությունը։ Խորհրդի նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ։ Դրան մասնակցում են ՀՄԿ անդամ պետությունների մաքսային մարմինների ղեկավարները։