Вход
ԵՏՀ-ի և ինդոնեզիական կառավարության միջև համագործակցությունը թույլ կտա ավելացնել ԵԱՏՄ-ի երկրների և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական համագործակցությունը

ԵՏՀ-ի և ինդոնեզիական կառավարության միջև համագործակցությունը թույլ կտա ավելացնել ԵԱՏՄ-ի երկրների և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական համագործակցությունը

02.08.2019

ԵԱՏՄ-ի երկրների և Ինդոնեզիայի առևտրատնտեսական հարաբերությունները բավականին դինամիկորեն են զարգանում։ Այսօր Ինդոնեզիան Եվրասիական տնտեսական միության համար ապրանքաշրջանառության մեծությամբ չորրորդ գործընկերն է ԱՍԵԱՆ-ի երկրների շարքում։ Վերջին երեք տարվա ընթացքում փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 35% (մինչև 3 մլրդ դոլար), ԵԱՏՄ արտահանումը՝ 76% (մինչև 1,1 մլրդ դոլար), ներմուծումը՝ 18% (մինչև 1,9 մլրդ դոլար)։ Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Սերգեյ Շուխնոն «Ինդոնեզիայի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ճանապարհին. արդյունավետ համագործակցության ակտիվացում զբոսաշրջության, առևտրի և ներդրումների ոլորտում» բիզնես համաժողովին։

Համաժողովի աշխատանքների շրջանակներում, Ռուսաստանի և Ինդոնեզիայի համագործակցության համար ավանդական դարձած ենթակառուցվածքի զարգացման, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունից բացի, կայացել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի՝ նոր տնտեսական իրողության պայմաններում համագործակցության մեխանիզմների ու գործիքների քննարկում։

ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական շարժընթացին մեծապես նպաստել են ինչպես ավանդական փոխադարձ հետաքրքրությունը, այնպես էլ շփումների բարձր ինտենսիվությունը՝ պարզաբանել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը։ Ինդոնեզիան կառավարության մակարդակով շահագրգռվածություն է հայտնել ԵԱՏՄ-ի պետությունների հետ առևտրատնտեսական կապերի խորացման մեջ։ «Մեր կողմից մենք առաջարկել ենք ԵՏՀ-ի և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև կնքել համագործակցության մասին շրջանակային հուշագիր, որի նախագիծն արդեն ստացել է ԵՏՀ Կոլեգիայի հավանությունը», – նշել է Սերգեյ Շուխնոն։

ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրենը համաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումից հետո, Հանձնաժողովը և ինդոնեզիական կառավարությունը ծրագրում են կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, առևտրային քաղաքականությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառումը, առևտրի ընթացակարգերի պարզեցումը, տրանսպորտը, էներգետիկան, ֆինանսական շուկաները և այլն, ինչպես նաև խորացնել ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի աշխատանքի ուղղվածությունը դեպի բիզնես, մշակելով մոտակա մի քանի տարվա համագործակցության ծրագիր և անցկացնել «ԵԱՏՄ – Ինդոնեզիա» բիզնես համաժողով։

Հուշագրի ստորագրումից հետո, Ինդոնեզիան կդառնա ԱՍԵԱՆ-ի հինգերորդ պետությունը, որի հետ ԵՏՀ-ը ձևայնականցրել է հարաբերությունները՝ Վիետնամի, Սինգապուրի, Կամբոջայի, Թաիլանդի հետ միասին։ 2018 թվականի նոյեմբերին համապատասխան հուշագիրը կնքվել էր նաև ԵՏՀ-ի և, որպես տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում՝ ԱՍԵԱՆ-ի միջև։

Բիզնես համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, Ռուսաստանի Նախագահին առընթեր ձեռնարկատերերի իրավունքների գծով լիազորված անձ Բորիս Տիտովը, Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ Սուպրիադին, Ինդոնեզիայի Հանրապետության Ստեղծարար տնտեսության գործակալության ղեկավար Տրիավան Մունաֆը, Ինդոնեզիայի Հանրապետության զբոսաշրջության նախարարի տեղակալ Նիա Նիսկայան, ինդոնեզիական Ջոգյակարտա և Կենտրոնական Յավա մարզերի մարզպետներ և այլն։