Вход
Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

02.07.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա կապակցությամբ։

«Այս տոնը ծնունդ առավ Մեծ Հայրենական պատերազմի ծանր ժամանակներում, երբ գերմանաֆաշիստ զավթիչներից Մինսկի ազատումը դարձավ եվրասիական ազգերի ուժի և միասնության վառ ապացույց, – ասվում է շնորհավորական նամակում։ –  Մարտերում կոփված եղբայրական բարեկամության կապերը դարձան անդրժելի հիմք՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հետագա զարգացման համար»։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ այս օրը՝ լավ առիթ է, որպեսզի խոսել ժամանակակից անկախ Բելառուսի ստեղծման մեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոշոր դերակատարման, ԵԱՏՄ-ի՝ որպես գլոբալ համաշխարհային ինտեգրացիոն միավորումներից մեկը ձևավորման և կայացման մեջ նրա ներդրած մեծ անձնական ավանդի մասին։ 

Միխայիլ Մյասնիկովիչն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ՝ պետական և միջազգային գործունեության մեջ, խաղաղություն և բարգավաճում Բելառուսի Հանրապետությանը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը բելառուսական կողմի հրավերով հուլիսի 2-ին և 3-ին Մինսկում մասնակցելու է Բելառուսի Հանրապետության Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին։​