Вход
Վիկտոր Նազարենկո. «Շուկայում պետք է մնան համապատասխանության գնահատման՝ միայն իրավասու և բարեխիղճ մարմինները»

Վիկտոր Նազարենկո. «Շուկայում պետք է մնան համապատասխանության գնահատման՝ միայն իրավասու և բարեխիղճ մարմինները»

02.07.2020
Եվրասիական տնտեսական միություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության գնահատման համակարգի վերաֆորմատավորմանը նոր մոտեցումը քննարկել են ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախագահ Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ կայացած Միության լիազորված մարմինների ներկայացուցիչների հետ ճյուղային խորհրդակցությանը։
«Միությունում շատ մեծ աշխատանք է կատարվել տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ։ Ընդունվել է 48 տեխնիկական կանոնակարգ, որոնք ընդգրկում են արտադրանքի գործնականապես 85%-ը, գործում են համապատասխանության գնահատման միասնական կանոններ և ընթացակարգեր։  Երբ Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվում էր, տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության մասին միասնական փաստաթղթերին (սերտիֆիկատներին և հայտարարագրերին) անցնելու մասին որոշումները հիմնվում էին երկրների՝ միմյանց նկատմամբ վստահության վրա և մենք բոլորս ակնկալում էինք, որ այդ վստահությունն իսկապես կիրականացվի լիարժեք չափով», – նշել է Վիկտոր Նազարենկոն։

Սակայն նման կերպով ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում ապրանքների անվտանգության նկատմամբ հսկողության միասնական մեխանիզմը ոչ լիարժեք չափով է պաշտպանում Միության շուկան և սպառողներին երրորդ երկրներից ներմուծվող ոչ անվտանգ կամ անվտանգությունը պատշաճ կերպով չհաստատված արտադրանքից։ 

«Այսօր միայն արտասահմանյան արտադրանքի համար տրվել է երեք հարյուր հազարից ավելի սերիական սերտիֆիկատ, գրանցվել է երկու միլիոնից ավելի սերիական հայտարարագիր։  Դրանք հսկայական թվեր են։ Եվ եթե անհրաժեշտ գնահատումն իրականացվել է օբյեկտիվորեն, ապա դա երաշխավորում է շուկա  անվտանգ արտադրանքի մուտք գործելը», – պատմել է ԵՏՀ նախարարը։

Ներմուծվող արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրման հետ կապված տիրող իրավիճակի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ նախկինում ընդունված, այդ թվում՝ ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի մակարդակով ընդունված որոշումների իրականացումը չի հանգեցնում համապատասխանության գնահատման մարմինների կողմից օտարերկրյա արտադրողների կողմից լիազորված անձանց անհիմն տրված փաստաթղթերի քանակի կրճատմանը։«Շուկայում առկա են համապատասխանության գնահատման մարմիններ և փորձարկման լաբորատորիաներ, որոնք ընթացակարգերն անցկացում են ոչ կորեկտ կերպով, և դրանց գործունեության արդյունք են հանդիսանում անհիմն տրված փաստաթղթերը։   Հանձնաժողովին հատկապես մտահոգում են սերիական սերտիֆիկատները, որոնք տրվում են երկար ժամկետով՝ մինչև 5 տարի», – ուշադրություն է դարձրել Վիկտոր Նազարենկոն։

Ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, ոչ անվտանգ արտադրանքից Միության շուկայի պաշտպանվածության անհրաժեշտ մակարդակի հաստատման համար ներկայումս պետք է մշակել Միություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության գնահատման նոր «կառույց»։ «Մեր խնդիրն է անել այնպես, որպեսզի շուկայում մնան համապատասխանության գնահատման՝ միայն իրավասու և բարեխիղճ մարմինները և փորձարկման լաբորատորիաները», – ընդգծել է նա։

Ենթադրվում է, որ ԵԱՏՄ-ի երկրներն իրենց տարածքներում արտադրանքը շրջանառելիս ելնելու են նրանից, որ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սերիական թողարկվող արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ հայտատու է հանդիսանում միայն արտադրողը, այդ թվում՝ արտասահմանյան, որն ինքն է արտադրում այդ արտադրանքը և միայն նա կարող է հաստատել սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը։   Արտասահմանյան արտադրողի համար պարտադիր պայման է Միությունում իր պաշտոնական ներկայացուցչի, այսինքն՝ արտադրողի կողմից լիազորված անձի առկայությունը, որը գործողություններ է իրականացնում նրա անունից նաև այդ արտադրանքի շրջանառման ժամանակ և պատասխանատվություն է կրում արտադրանքի՝ միութենական տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության համար։

Դա թույլ կտա կառուցել ԵԱՏՄ արտասահմանյան արտադրանքի ներմուծման թափանցիկ համակարգ, կանխել անբարեխիղճ արտադրողների կողմից լիազորված անձանց գործունեությունը, ինչպես նաև կանխարգելել համապատասխանության գնահատման մարմինների և փորձարկման լաբորատորիաների կողմից փաստաթղթերի անհիմն տրամադրումը։​