Вход
Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ

Միխայիլ Մյասնիկովիչը հանդիպել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ

02.07.2020

Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հուլիսի 2-ին հանդիպել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։

Միխայիլ Մյասնիկովիչը Ռոման Գոլովչենկոյին տեղեկացրել է 2020 թվականի առաջին կիսամյակում Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքի արդյունքների, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ԵՏՀ-ի կողմից ձեռնարկված՝ տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցների մասին։ 

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում տիրող իրավիճակը և խնդրահարույց հարցերի վերացման հեռանկարները։   Այդ թվում՝ որոշ բելառուսական ձեռնարկությունների կողմից արտադրված տավարի մսի Ռուսաստան մատակարարումների և նրա տարածքով Միության պետություններ տեղափոխման վերաբերյալ արգելքի, ղազախ-ղրղզական սահմանով ապրանքների տեղափոխման, ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերական արտադրանքի համար Ռուսաստանի Դաշնության պետական (մունիցիպալ) գնումների հասանելիության և մի շարք այլ հարցերի հետ կապված։ 

Միխայիլ Մյասնիկովիչը պատմել է Միության պետությունների սահմաններով ապրանքների տեղափոխման  հետ կապված տարաձայնությունների կարգավորման, վիճելի հարցերի լուծման համար բարձր մակարդակի աշխատանքային խմբի նպատակների և խնդիրների մասին։

Քննարկվել են նաև հուլիսի 17-ին Մինսկում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգի հարցերը։​