Вход
Միխայիլ Մյասնիկովիչը Մինսկում անցկացրել է աշխատանքային հանդիպումներ

Միխայիլ Մյասնիկովիչը Մինսկում անցկացրել է աշխատանքային հանդիպումներ

02.07.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում անցկացրել է մի շար երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Իգոր Պետրիշենկոյի, Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի գծով նախարար Սերգեյ Նալիվայկոյի և Բելառուսի Հանրապետության Պետական մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոյի հետ։

Հանդիպումներին քննարկվել են այս տարվա հուլիսի 17-ին Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր և COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու նպատակով ձեռնարկվող միջոցները։

Հատուկ ուշադրություն է հատկացվել Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացմանը։ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքերով, Համաձայնագիրը շոշափում է գործունեության ոլորտների շատ լայն սպեկտր, դուրս գալով բացառապես Հանձնաժողովի մաքսային բլոկի գործառույթների և պարտականությունների շրջանակից, ուստի  «փաստաթղթի իրականացման հարցում անհրաժեշտ է ցուցաբերել համալիր մոտեցում, գտնելով ալգորիթմերից լավագույնը»։

Հանդիպման մասնակիցների հայտնած կարծիքի համաձայն, ապրանքների հետագծելիության համակարգը թույլ կտա բարելավել տեղեկատվական փոխանակումը հարկային և մաքսային ոլորտներում, համաձայնեցնել Միության արտաքին սահմանի ամբողջ շրջագծով երրորդ երկրներից ապրանքների ներմուծման վարչարարության միասնական միջոցները և մոտեցումները, ապահովել ապրանքների ներմուծման ժամանակ հետագծելիության մեխանիզմների շուտափույթ կիրառումը և կրճատել արտաքին սահմանով և Միության ներսում ապրանքների ապօրինի տեղաշարժը։ 

Միխայիլ Մյասնիկովիչն իր գործընկերների հետ նաև քննարկել է միասնական միութենական շուկայում հնարավոր խոչընդոտների վերացումը և Միության երկրների տնտեսվարող սուբյեկտների համար Ռուսաստանի Դաշնության պետական գնումների հասանելիության ապահովումը։​