Вход
Փոփոխություններ են կատարվել Միասնական անասնաբուժական պահանջներում

Փոփոխություններ են կատարվել Միասնական անասնաբուժական պահանջներում

02.06.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել Միասնական անասնաբուժական պահանջների երեք գլխի և Մաքսային միության Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի N 607 որոշմամբ հաստատված անասնաբուժական սերտիֆիկատների համապատասխան ձևերի մեջ։

 

Միասնական անասնաբուժական պահանջների առանձին գլուխների և միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի կիրառման փորձից պարզվել է, որ մի շարք նորմեր ոչ լրիվ են համապատասխանում Միջազգային հակահամաճարակային բյուրոյի Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքի միջազգային հանձնարարականներին։

 

ԵՏՀ Կոլեգիայի որոշումները թույլ կտան բացառել ավելորդ անասնաբուժական պահանջները, պահպանելով կենդանի ծագման ապրանքների անվտանգության բարձր մակարդակը։ Բացի այդ, Միության իրավական ակտերը ներդաշնակեցվում են միջազգային չափորոշիչներին, ստանդարտներին, հանձնարարականներին ևհրահանգներին։