Вход
Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը

Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը

02.01.2015

Հունվարի 2-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հայաստանը Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ միասին դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: 

Սույն պայմանագրով Հայաստանը միացավ 2014թ. մայիսին միավորման անդամ-պետությունների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Վլադիմիր Պուտինի կողմից Աստանայում ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին, ինչպես նաեւ ԵՏՄ-ի իրավական բազայում ընդգրկված այլ միջազգային պայմանագրերին: Այսօրվանից Հայաստան, մուտք գործելով Միության՝ շուրջ 170 մլն բնակչություն միասնական շուկա, իր վրա է վերցնում համապատասխան պարտավորություններ:

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ պետությունը լիամասշտաբ կերպով ընդգրկվում է եվրասիական ծրագրի իրացմանը, որը մի կողմից ուղղված է 4 ազատությունների ձեւավորմանը՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, մյուս կողմից՝ բազմաբեւեռ աշխարհի կազմավորվող ճարտարապետության առանցքային տնտեսական կենտրոններից մեկի ստեղծմանը:

Չորրորդ գործընկերոջ համար ինտգրումից ակնկալվում են մի շարք դրական էֆեկտներ: Այստեղ պետք է առանձնանցնել ապրանքաշրջանառության ընդլայնումը՝ արգելքների վերացման եւ վարչական ծախքերի մինիմալացման հաշվին, աշխատանքային ռեսուրսների շարժունակության աճը՝ աշխատանքի միասնական շուկա մտնելու հաշվին, տնտեսական զարգացման կայունության բարձրացումը՝ տնտեսության մեկուսացման էֆեկտի նվազեցման հաշվին, ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը, Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների միջոցով մասնակցությունը գլոբալ տնտեսական օրակարգին:

Անդամակցության մասին պամանագիրը ենթադրում է, որ Հայաստանի ներկայացուցիչները լիարժեքորեն ընդգրկվում են Միության կառավարման մարմինների աշխատանքներին: Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի նախագահը դառնում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ, վարչապետը՝ Միջկառավարական խորհրդի անդամ: Հայաստանը, ինչպես եւ միության մյուս մասնակից-երկրները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային ներկայացված կլինի Կոլեգիայի երեք անդամներով:

Ծանուցում.

2013թ. ապրիլի 10-ին ԵՏՀ-ի Կոլեգիայի ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոն եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ Փոխգործակցության խորացման հուշագիր ստորագրեցին: Փաստաթուղթը հիմքեր է հարթում խորհրդակցությունների, համաժողովների եւ դասընթացների անցկացման ճանապարհով կողմերի փոխգործակցության, փոխադաձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական ամփոփումների նախապատրաստման, հայկական կողմի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարների հանդիպումների անցկացման համար: Ընդ որում, մի քանի տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ակտիվ երկխոսություն է վարել Եվրամիության հետ, որի նպատակը ԵՄ-ին ՀՀ-ի ասոցացման համաձայնության ստորագրումն էր:  

2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապությունը հանդես եկավ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու հայտարարությամբ: 2013թ. հոկտեմբերի 24-ին կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները քննարկել են Հայաստանի Հանրապետության դիմումը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել անդամակցության ուղղությամբ աշխատանքներ ծավալել:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2013թ. հոկտեմբերի 24-ին ԵՏՀ-ի ինտեգրման հիմնական ուղղությունների եւ մակրոտնտեսագիտության Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայայի գխավորությամբ եւ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ ԵՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնաության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» № 49 որոշման համաձայն ստեղծված աշխատանքային խումբը մշակել է համապատասխան «ճանապարհային քարտեզ»:

2013 նոյեմբերի 6-ին Երեւանում ԵՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ Փոխգործակցության խորացման հուշագիր են ստորագրել, որի նախագծը նախապես հավանություն էր տրվել պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2013թ. հոկտեմբերի № 49 որոշմամբ:

Այդ հուշագրով հայկական կողմը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, Կոլեգիայի նիստերին մասնակցելու եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ունենալու իրավունք ստացավ: 

2013թ. հոկտեմբերի 24-ին Մինսկում ՄՄ-ի եւ ՄՏՏ-ի անդամ-պետությունները հաստատել են եվրասիական ինտեգրացիոն միավորմանը Հայաստանի Հանրապետության անդամակցության «ճաապարհային քարտեզը»: «Մաքսային եռյակի» պետությունների եւ Հայաստանի ղեկավարների կողմից ընդունվել է «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» հայտարարությունը, որը ողջունում է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու ՀՀ-ի մտադրությունը:

Նախքան անդամակցությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումները հաջողությամբ իրականացվել են: Գործակցության ընթացքում Հայաստանը նախանձելի շահագրգռվածությունն եւ ակտիվություն է ցուցաբերել: «Ճանապարհային քարտեզին» համապատասխան 267 միջոցառումներից Հայաստանի Հանրապետությունը «մինչեւ անդամակցությունը» պետք է իրականացներ 126-ը: Բոլորն իրականացվել են: Տվյալ կետերի իրացմանը վերաբերող առանձին դրույթներ ներառվել են անդամության մասին պայմանագրին: Անդամակցության շուրջ աշխատանքների ընթացքում ԵՏՀ-ի փարձագետների 40 այց է կազմակերվել դեպի Հայաստան:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության համար «ճանապարհային քարտեզի» իրականացումը նշանակում է ազգային օրենսդրության ներդաշնակեցում Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազային: