Вход
ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման հսկողության վերաբերյալ փոփոխություններին

ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման հսկողության վերաբերյալ փոփոխություններին

01.10.2019

Սեպտեմբերի 30-ին Երևանում (Հայաստան) անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նիստ, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալները և Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության ւ ինտեգրացիայի, մաքսասակագնային և տեխնիկական կարգավորման, միջազգային առևտրատնտեսական համագործակցության, ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվայնացման, հարկային քաղաքականության ոլորտի և մի շարք այլ հարցեր։

ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին արձանագրության մեջ փոփոխություններին (ԵԱՏՄ մասին Պայմանագրի հավելված N 18):

Փոփոխությունները նախատեսում են մի անդամ պետության տարածքից Ռուսաստանում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող մաքսային սահմանի տեղամասերի հետ ամբողջությամբ կամ մասամբ համընկնող ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ներմուծված ապրանքների ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)՝ 180 օրացուցային օր երկարաձգման հնարավորությամբ վճարում։

Այդպիսի փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է Միության ապրանքների և ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ապրանքների ԱԱՀ-ի գանձման հավասար պայմաններին հասնելու համար։

Փաստաթուղթը ուղարկվելու է Միության երկրներ ներպետական համաձայնեցման անցկացման համար։

ԵՏՀ Խորհուրդը լսել է ԵԱՏՄ ներքին շուկայում արգելքների վերացման մասին տեղեկատվությունը։ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ներքին շուկայում հայտնաբերել է 56 արգելք, վերացրել 37-ը, որից ութը՝ 2019 թվականի սկզբից։

ԵՏՀ Խորհուրդը փոփոխություններ է կատարել ԵԱՏՄ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում և ԵԱՏՄ ՄՄՍ-ում գործվածքեղենի առանձին տեսակների համար։ Գործվածքեղենի այդ տեսակների համար մաքսատուրքը ժամանակավոր հիմունքներով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը 10%-ից իջեցվել է մինչև 0%։ Այդ որոշումն ընդունվել է Ռուսաստանի նախաձեռնության քննարկման արդյունքում։ Դրա իրականացման ընթացքում ապահովվելու է ԵԱՏՄ երկրների կարի ձեռնարկությունների աջակցությունը և հետագա զարգացումը։ Ընդ որում, թողարկվող արտադրանքի նկատմամբ պահանջարկի կայունությունից և տնտեսական վիճակից ելնելով ձեռնարկությունները կիրառելու են իրենց համար ընդունելի արտադրության արդյունավետության բարձրացման գործիքներ։ Օրինակ, ազատվող դրամական միջոցների օգտագործում արտադրանքի լրացուցիչ ծավալների թողարկման համար, արտադրության պահպանում և զարգացում, դրա շահութաբերության բարձրացում, լրացուցիչ եկամուտի ստացում և այլն։ 

ԵՏՀ Խորհուրդը որոշել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը ներքին այրման շարժիչների առանձին տեսակների համար՝ Բելառուսի կողմից ներկայացված առաջարկի քննարկման արդյունքում։ Խոսքը վերաբերում է սեղմումով բոցավառվող ներքին այրման մխոցային շարժիչներին, որոնք նախատեսված են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների հավաքման համար, որոնց շարժիչի գլանների աշխատանքային ծավալը 18 500 սմ³-ից պակաս չէ, հզորությունը 500 կՎտ-ից ոչ պակաս (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 8408 20 990 4)։ Այդպիսի միջոցը թույլ կտա ԲելԱԶ-ի քարհանքային տեխնիկայի սպառողներին Միության ներքին շուկայում ձեռք բերել ինքնաթափներ ավելի ցածր գներով՝ ներմուծվող այն շարժիչների էժանացման հաշվին, որոնց համանմանները Միությունում ներկայումս չեն արտադրվում։