Вход
ԵԱՏՄ երկրների գլխավոր սանիտարական բժիշկները քննարկել են միջազգային տրանսպորտային հաղորդակցության վերսկսման հեռանկարները

ԵԱՏՄ երկրների գլխավոր սանիտարական բժիշկները քննարկել են միջազգային տրանսպորտային հաղորդակցության վերսկսման հեռանկարները

01.07.2020

ԵԱՏՄ երկրներում միջազգային տրանսպորտային հաղորդակցության վերսկսման հեռանկարները և Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հակահամաճարակային տեսանկյունից նախապատրաստման հարցերը քննարկել է Միության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը։

 Նիստի մասնակիցները նշել են, որ Հանձնաժողովը, անդամ պետությունների մասնակցությամբ, պլանավորում է մշակել անդամ պետությունների միջև միջազգային տրանսպորտային հաղորդակցության վերսկսման վերաբերյալ մոտեցումների որոշմանն ուղղված հանձնարարականներ։ Միջազգային հաղորդակցության վերսկսման հնարավորությունը որոշվելու է՝ ելնելով Միության երկրներում համաճարակաբանական իրավիճակից։

 Կապված այս տարվա հուլիսի 17-ին Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առկա ձևաչափով հնարավոր անցկացման հետ, Բելառուսի Հանրապետության սանիտարահամաճարակաբանական ծառայությունն իրականացնում է նախապատրաստական աշխատանք, որի նպատակն է թույլ չտալ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը։ Նախատեսվելու է Միության երկրների անվտանգության ծառայությունների կողմից նախապատրաստված կանխարգելիչ միջոցների պահպանման մասին  փաստաթղթերի փոխադարձ ճանաչում։

 Քննարկվել է նաև Միության երկրներում կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված առողջապահության և սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր պլանը։  Փաստաթուղթը նախատեսվում է քննարկել ԵՏՀ Խորհրդի այս տարվա հուլիսի 10-ին կայանալիք նիստին և ԵՄԽ-ի հուլիսի 17-ին կայանալիք նիստին։ 

 Տեղեկանք

ԵԱՏՄ-ի պետությունների բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհուրդի 2016 թվականի մայիսի 31-ի N 9 որոշմամբ։